«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար

tert.am-ը գրում է. 2019-ի նոյեմբերին Հայաստանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ՍիլքՆոութ» փառատոնը «Իմ քայլը» հիմնադրամի ու «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» նախաձեռնությամբ: Սա այն փառատոնն է, որից տարածվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պարը:


Tert.am-ը փառատոններ կազմակերպող ընկերություններից պարբերաբար դժգոհություններ էր հասնում, որ կազմակերպվածը փառատոն չէ. փառատոնը ենթադրում է ամեն ինչ սկսել զրոյից, անգամ բեմը, ձևավորել միջավայր, իսկ Համալիրի բեմում համերգով հանդես գալը փառատոն չէ, համերգ է:

Փառատոն անցկացնող ընկերությունը՝ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա»-ն, ստեղծվել է ընդամենը 2019 թ․ և «ՍիլքՆոութ» փառատոնը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ, նրա առաջին և այս պահի դրությամբ անցկացրած միակ փառատոնն է: Այսինքն՝ ստացվում է, որ ստեղծվել է ասոցիացիան ու վարչապետի տիկնոջ հիմնադրամի հետ անցկացրել փառատոնը կամ ասոցիացիան ստեղծվել է այդ նպատակով:

Հետևաբար, հարց է առաջանում. ի՞նչ է ենթադրում պաշտոնական հաղորդագրություններում նշված՝««Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնած փառատոն»:


Tert.am-ը հարցում է ուղակել «Իմ քայլը» հիմնադրամին, պարզելու համար, թե որքան գումար է տրամադրել փառատոնի անցկացման համար: Գրավոր հարցմանն ի պատասխան «Իմ քայլը» հիմնադրամից հայտնել են, որ փառատոնի անցկացման համար հիմնադրամը տրամադրել է մոտ 96 մլն դրամ՝ 95 մլն 856 հզր 990 դրամ. «Տեղեկացնում եմ, որ «Սիլք Նոութ» փառատոնի կազմակերպման շրջանակներում նպատակային նվիրատվության միջոցով «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին փոխանցվել է 95,856,990 ՀՀ դրամ»:

«Իմ քայլը» հիմնադրամը լրացուցիչ տեղեկություն ևս տրամադրել էր, նշելով, որ կարծում են, որ որպես լրատվամիջոցի կհետաքրքրի նաև փառատոնի արդյունքը։

«Այսպիսով, փառատոնին մասնակցել է, ընդհանուր առմամբ շուրջ 15 000 մարդ, որից ավելի քան 2000-ը եղել են զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և եվրոպական երկրներից: Տեղական և միջազգային ԶԼՄ-ների՝ Euronews TV, Ռուսաստանի Առաջին ալիք և այլն, փառատոնի լայնորեն լուսաբանման շնորհիվ ուղղակիորեն և անուղղակիորեն գովազդվել է նաև Հայաստանը»:

Միջազգային լրատվամիջոցների անդրադարձի վերաբերյալ Tert.am-ը որևէ հրապարակում չգտավ բացառությամբ՝ KP.ru-ի անդրադարձի։

Սակայն հղումներ գտնել չհաջողվեց նաև «Իմ քայլը» հիմնադրամի կայքում, բացառությամբ նախաֆեստիվալային ասուլիսի, այլ հրապարակում չկար: Իսկ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա»-ի էջում, անգամ այսպես ասած՝ փառատոնն ամփոփող նյութեր ու հրապարակումներ չկային: Այսինքն՝ կազմակերպիչը չէր ամփոփել իր կազմակերպածը:

Հիմնադրամից նաև նշել են, որ փառատոնի շրջանակներում Հայաստանը ներկայացավ և գովազդվեց նաև որպես բնապահպանական ծրագրերով առաջամարտիկ երկրների շարքի պետություն: Փառատոնի միջոցով փոխանցվեց մոլորակի մասին խնամքի «կանաչ» ուղերձը՝ 15 000 բազմակի օգտագործման պայուսակներ բաժանվեցին հյուրերին ։

«Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա»-ից ևս տևական ժամանակ պարզաբանումենր ստանալ չհաջողվեց, թե որքան գումար է ծախսվել փառատոնի համար, ինչ արդյուք են արձանագրել, որտեղից են ստացել նաև մյուս գումարը, որովհետև հրավիրված արտիստների համար 95 մլն դրամը հաստատ բավարար չէր, հետևաբար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն եղել է: Բացի այդ, չստացանք նաև հետևյալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ հենց իրենք:

Զարմանալիոերն, անգամ փառատոնի կայացած լինելու մասին տեղեկություն անգամ չկար: Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում նշված համարն անհասանելի էր, հաղորդագրությունն էլ ընթերցեցին ու անպատասխան մնաց:

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am