Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է․ հարկերը բարձրացում է, որ աշխատատեղերը փակվեն

 

Արդեն մեկ շաբաթ է, ինչ հագուստի ներկրմամբ և առևտրով զբաղվող ձեռներեցները բողոքում են հագուստի մաքսազերծման նոր կարգից, որով մաքսատուրքը կտրուկ բարձրանում է։ Կառավարության շենքի դիմաց հավաքված առևտրականները պնդում են, որ մաքսային վճարը թանկացել է 4-5 անգամ։ Պետական եկամուտների ծառայության ղեկավերները պնդում են, որ մաքասատուրքը թանկացել է երկու անգամ և դա արվել է դաշտը կարգավորելու նպատակով։
Թե կոնկրետ քանի անգամ է թանկացել մաքսավճարը, թերևս մաթեմատիկական հաշվարկի խնդիր է, բայց փաստ է, որ թանկացել է։ Եթե անգամ իրականությունն այն է, որ հագուստի ներմուծման մաքսատուրքը, ինչպես ՊԵԿ-ն է ասում, բարձրացել է երկու անգամ, ապա պետք է արձանագրել, որ տեղի ունեցել անհեռատես քայլ։
Համավարակի և արտակարգ իրավիճակների պայմաններում հարկեր բարձրացնելը, նշանակում է այդ ոլորտում գործող աշխատատեղերը միտումնավոր փակել։ Կառավարությունն այս պարագայում ուղակի չի հասկանում, որ ամենամեծ հակաճգնաժամային քայլը, որ կարող է իրագործել, գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանումն է։ Եթե հագուստի վաճառքով զբաղվողները դառնան գործազուրկ, ապա կառավարությունն ստիպված է լինելու սոցիալական ապահովության միջոցառումների շրջանակում նրանց հատուցումներ տալ, ինչպես որ տալիս է համավարակի ժամանակահատվածում գործազուրկ դարձած  կամ պարապուրդի մատնված բազմաթիվ քաղաքացիների։ Թվաբանական շատ լուրջ հաշվարկ անելու դեպքում, ՊԵԿ-ը թերևս կհամոզվի, որ պետական բյուջեից ավելի շատ սոցիալական հատուցում կվճարի աշխատանքից զրկված հագուստի առևտրականներին, քան այն հավելյալ գումարները, որ հագուստի մաքսատուրքի թանկացման արդյունքում մուտք է արվելու բյուջե։
Իսկ որ առևտրականներից շատերը լրջագույն խնդիր կունենան, կասկածից դուրս է, որովհետև մաքսազերծման գնի բարձրացումը բերելու է վաճառքի գնի թանկացման։ Իսկ բնակչության սոցիալական ներկա պայմաններում գների թանկացումը արդեն իսկ ձախողում է։ Սրանով, ընդամենը Հայաստանի առանց այդ էլ փոքր սպառողական շուկան, կառավարությունն ուղղակի նվիրում է օնլայն վաճառքի խոշոր կենտրոններին, որոնք մեծ մասամբ գործում են Հայաստանից դուրս։ 
Նման վերլուծություններ անելու փոխարեն, ՊԵԿ-ը, մեր տեղեկություններով հանդիպման է հրավիրել բողոքի դուրս եկած հագուստի գործով զբաղվողներին և հաթաթա տվել, թե ինչքան էլ բողոքեն, միևնույնն է՝ ոչինչ չի փոխվելու։ Հավանաբար, իշխանություններին և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե տնտեսական հեղափոխություն իրականացնելու ուղիղ ճանապարհը հարկերը բարձրացնելն է։ Ինչ արած՝ սա կարանտինային Հայաստանն է՝ հեղափոխությունից հետո։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1620 անգամ
Լրահոս
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am