Երբ իշխանությունը չի կատարում իր պարտականությունները դա ծնում է անարխիա իսկ անարխիան իր հերթին ծնում է ֆիզիկական բռնություն
Երբ իշխանությունը չի կատարում իր պարտականությունները դա ծնում է անարխիա: Իսկ անարխիան իր հերթին ծնում է ամենաթողություն ու ֆիզիկական բռնություն , քանի որ իրենց «բնապահպան» հռչակած անձաց ոչ ոք չի սաստում: Անգամ այն բանից հետ, երբ իրենք քարեր են նետում պահնորդական խմբի ուղղությամբ, մեքենայի ապակի են կոտրում…
Այս այլանդակաությունների պատասխանատուն կառավարությունն է իր ղեկավարի հետ մեկտեղ: Դուք չեք գիտակցում մի բան, եթե սրանք զգան «անպատժելության հոտը» և «համը բերանները մնա», ապա վաղը կհասնեն նաև այլ անձանց և այլ ուժերին, որոնք «կհանդգնեն» չհամաձայնվեն իրենց հետամնաց կարծիքի հետ:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից