Նիկոլի այլասերված իրավապահ համակարգը ե՞րբ է հասնելու Շիրակի պետական համալսարան

Սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե մոտ 34,4 միլոն դրամի վատնման համար...

Այո՛, չզարմանաք, 13 տարի ԵՊՀ-ն ղեկավարած Արամ Սիմոնյանի վրա այս իշխանությունները կարողացել են իբրև թե մի բան գտնել և մեղադրանք են առաջադրել... Հետաքրքիր է, իսկ Նիկոլ Փաշինյանի "Նոր Հայաստան" կոչվածի արդարադատությունը ե՞րբ է հասնելու Գյումրի և կոնկրետ Շիրակի Մայր բուհ՝ Շիրակի պետական համալսարան, որի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել և շարունակում է մնալ անպատիժ... Նիկոլի անատամ իրավապահ համակարգը նույնիսկ ձևի համար այս երկու տարվա մեջ ՇՊՀ-ի հետ կապված բազմաթիվ քրեական գործերով որպես վկա անցնող Սահակ Մինասյանին վախենում է մեղադրանք առաջադրել... Ավելին, Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը լկտիաբար 2017 թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև 2018 թ-ի մայիսը որևէ քրեական գործ չէր հարուցում, քանի որ, ըստ Գյումրիում տարածված ակտիվ խոսակցությունների, Սահակ Մինասյանը "լավ վերաբերմունքի" էր արժանացրել և՛ Կարեն Գաբրիելյանին, և՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին...

2019 թ-ի ամռանը Շիրակի մարզի դատախազությունը Սահակ Մինասյանին վերաբերող քրեական գործերը ՔԿ-ից վերցրեց, միացրեց ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Վ.Գ.-ի գործին և ուղարկեց ՀՔԾ... Հետաքրքիր է, ինչի՞ համար կազմակերպվեց այդ կապիկությունը, եթե նույն Արամ Սիմոնյանի գործը ՝ որպես ԵՊՀ նախկին ռեկտոր, քննվում է ՔԿ-ում...

Շատերը բացահայտ նշում են, որ այս մեկ տարում ՀՔԾ-ն, կատարելով քաղաքական պատվեր, ՇՊՀ-ին վերաբերող քրեական գործերից միայն առանձնացնում է ՇՊՀ-ի նախկին պրոռեկտորի գործը... Իսկ Սահակ Մինասյանին վերաբերող գործերով, որոնց բացահայտման համար շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ և որոնք գրեթե բացահայտված են ՀՔԾ-ում, որքան հասականում եմ, որևէ մեկը չի զբաղվում... ՀՔԾ-ի որոշ քննիչներ բացահայտ պաշտպանում են Սահակ Մինասյանին և չեն էլ թաքցնում դա... Մինչև հիմա ՀՔԾ-ն ինձ չի քննել և որևէ առերեսում չի կազմակերպել. երևի հրահանգ չեն ստացել վերևներից...

Այո՛, մենք ապրում ենք Նիկոլի "Նոր Հայաստանում", որի այլասերված իրավապահ համակարգն ավելի վատն է, քան նախկինների օրոք... Միայն Նիկոլի "Նոր Հայաստանում" է, որ ՇՊՀ-ն սնանկացման հասցրած և բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող Սահակ Մինասյանին կարելի է տեսնել անձեռնմխելի կարգավիճակում, իսկ Արամ Սիմոնյանին՝ մեղադրյալի կարգավիճակում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 654 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am