Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Էդմոն Մարուքյան
2017 թվականին Վանաձորում նախատեսվել է, որ պետք է բացվի գազաբալոնների գործարան, հետո նույն բանը նաեւ 2018-ին է հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը: Մեր պատգամավորը հարց է տալիս, թե բա ի՞նչ եղավ, վարչապետն ասում է, որ չի հիշում: Մենք հիշեցնում ենք, որ անգամ մեքենան եք փորձարկել: Դրանից հետո վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գնացել է Վանաձոր, էդ մարդը իբր կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա էդ ներդրումները եւ այդ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ իմ ու մեր պատգամավորների հասցեին: Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել:
Հիմա եթե հարց ենք տալիս ներդրման մասին, դա պրոբլե՞մ է, որ դրա դիմաց պատվիրվում է հակաքարոզչություն»,-ասաց Մարուքյանը: