«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ». Արարատի մարզի բնակիչ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շարունակում է իր մտերիմներին բարձր պաշտոնների նշանակել մարզպետարանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը:

«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին՝ Արթուրին, տեղավորել մարզպետարանում՝ որպես մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ: Մրցույթը եղել է, բայց նա չի անցել, քանի որ գրավոր շեմը չի հաղթահարել: Համենայնդեպս, նման դեպքի արդեն ականատես եղել ենք՝ Միրզախանյան Լիլիթը, որը մարզպետ Գարիկին մորքուրի թե հոպարի հարս էր գալիս, էլի մրցույթը եղավ՝ չանցավ, բայց այնքան ձգեց, մինչև կարողացավ անցկացնել, երրորդ-չորրորդից նոր անցկացրեց, նույնն էլ սրան է անելու»,-ասաց Արարատի մարզի բնակիչը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն էր կտրվել, մյուս երկուսն անցել էին երկրորդ փուլ և պետք է մրցակցեին բանավոր քննության ժամանակ։ Սակայն ամիսներ անց՝ 2020-ի փետրվարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիլիթ Միրզախանյանին նշանակեց Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս պահին Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Հասմիկ Գասպարյանն է, որը մարզպետարանում աշխատել է նաև նախորդ մարզպետի օրոք, իսկ Գարիկ Սարգսյանը նրան բերեց այդ պաշտոնին, քանի որ միայն նա կարողացավ Ավշարի դպրոցում կարգուկանոն հաստատել, երբ ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ և գործադուլ էին իրականացնում:

«Հասմիկ Գասպարյանին խոստացավ այդ պաշտոնը, բայց ասաց՝ արի, գնա Ավշարում հարթի այդ վիճաբանությունները, նա էլ գնաց, հարթեց, որ այս պաշտոնն իրեն տա, բայց մարզպետը ոնց որ հիմա «քցում է»,-ասաց քաղաքացին:

Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման մրցույթ եղե՞լ է, խնդրեցինք նաև մեկնաբանել մարզպետ Գարիկ Սարգսյանի քեռու աներձագի՝ մրցույթին մասնակցելու մասին լուրը:

«Օգոստոսի 4-ին անցկացվել է Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արտաքին մրցույթի թեստավորման փուլը, սակայն մրցույթի մասնակիցներ Գայանե Գրիգորյանն ու Արթուր Իսաջանյանը չեն հաղթահարել այդ փուլը։ Մասնակիցներից, որևէ մեկը մարզպետին ազգական չէ»,-ասաց մարզպետի խորհրդականը:

Նրա խոսքով՝ մրցույթի համար դիմել է 4 մասնակից, սակայն երկուսն են ներկայացել մրցույթին:

Չնայած Գարիկ Սարգսյանի խորհրդականի պնդմանը, թե մասնակիցներից որևէ մեկը բարեկամական կապ չունի մարզպետի հետ, մեր աղբյուրը վստահեցնում է, որ Արթուր Իսաջանյանը մարզպետի քեռու աներորդին է:

«Գարիկը 2 քեռի ունի՝ Գոքոր և Գարուշ, Արթուր Իսաջանյանը Գարուշ քեռու աներձագն է, որը նաև դպրոցի տնօրեն է, դե թող հիմա էլ հերքեն»,-ասաց մեր աղբյուրը:

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am