«Արյունալի» կրքեր. Աննա Հակոբյանն ընդվզում է Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ

Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի շուրջ աննախադեպ զարգացումներ են ընթանում։ Հոկտեմբերի 1-ին ավարտվում է պրոֆեսոր տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը։ Վերջերս առողջապահության նախարարությունը հայտնեց, թե մտադիր չէ երկարացնել պայմանագիրը։ Նկատենք, որ Սամվել Դանիելյանը ոչ միայն Հայաստանի, ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մասշտաբով բարձրակարգ մասնագետ է, ավելին՝ եթե կուզեք նրա անձով է պայմանավորված ողջ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը եւ նախարարության դիրքորոշումը բնական է, որ ընդվզման պատճառ պետք է դառնար։ Եւ այդպես էլ եղավ։

Այդ հայտարարությանը հաջորդեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և մի շարք աշխատակիցների ազատման դիմումները։ Նրանք բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը՝ հնարավորություն ընձեռելով շարունակել «ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը»։

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին՝ նշելով, որ «ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունը․ ուղղակի լրացել է տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը»։

Միքանիօրյա խմորումներից հետո, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բարի լուր ավետեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»:

Իհարկե, տարակուսելի է, թե ինչու է անձնակազմին հաթաթա տալիս, փոխանակ դա անի այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին ինստիտուտը դարձնել իրենց բոստանը եւ դրանով էր պայմանավորված նաեւ անվանի բժշկի հետ պայմանագիրը չերկարացնելու մտադրությունը։ Պատահական չէ, որ նույն օրը, երբ Փաշինյանը հայտարարեց պայմանագիրը երկարացնելու հանձնարարականի մասին, տիկինը՝ Աննա Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա։

Իրականում խոսում են, որ Աննա Հակոբյանը այս ինստիտուտի ղեկավարի պաշտոնում իր «մարդուն» է ցանկացել նշանակել, բավականին եկամտաբեր մեխանիզմներով հետագայում գումար աշխատելու նպատակով։ Նա է նախարարին հանձնարարել չերկարացնել պայմանագիրը, ինչից հետո առաջացել է այս «բոլոլան», արդյոք հիմնադրամում իր գործունեությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն չէ ամուսնու որոշման հետ, հստակ պնդել չենք կարող, բայց ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Անի Սահակյան

դիտվել է 10442 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am