Աննա Հակոբյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է լիազորությունները դադարեցնելու պատճառը. antifake.am

Քիչ առաջ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ AntiFake.am-ին հայտնի է դարձել, թե ինչու է Աննա Հակոբյանը նման որոշում կայացրել։

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված է դրանից ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման հետ։

«Շուրջ 1 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Ինչպես հիշում եք, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը։

Խնդիրը կայանում էր նրանում, որ պրոֆեսոր Դանիելյանի պաշտոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ունեցել է իր ֆավորիտ թեկնածուն և Աննա Հակոբյանի հետևողական ջանքերով Արսեն Թորոսյանը որոշում էր կայացրել ազատել Դանիելյանին՝ Աննա Հակոբյանի թեկնածուին նշանակելու համար։ Արսեն Թորոսյանի այս որոշումը խիստ բացասական արձագանք էր ստացել Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի կողմից, որոնք մեկը մյուսի հետևից հայտնել էին, որ ի նշան Արսեն Թորոսյանի կողմից տնօրենի լիազորությունները ապօրինի դադարեցնելու որոշմանն անհամաձայնության, նրանք նույնպես դադարեցնում են կամ ապօրինի որոշումը չվերանայելու դեպքում կդադարեցնեն իրենց լիազորությունները։

Հաշվի առնելով երկրում և բուժհաստատություններում առկա առանց այն էլ լարված իրավիճակը, ինչպես նաև հասկանալով, որ իրավիճակը գնալով կարող է ավելի պայթյունավտանգ դառնալ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանգնել պրոֆեսոր Դանիելյանին ազատելու որոշումից։ Սակայն Աննա Հակոբյանը, տարված լինելով իր թեկնածուին այդ պաշտոնին նշանակելու մոլուցքով, պահանջել է շարունակել սկսված ապօրինի գործընթացը՝ նշելով, որ դուրս եկող բուժաշխատողների փոխարեն ևս կնշանակվեն «իրենց մարդիկ»։ Սրան դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը և իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արսեն Թորոսյանին տված հանձնարարականի մասին, համաձայն որի՝ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը պետք է երկարացվի»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ այդ հրապարակումից հետո վարչապետի տիկինը հայտնել է, որ այդ դեպքում ինքն էլ վայր կդնի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները և ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման ինքն էլ իր հերթին է ֆեյսբուքյան գրառում արել՝ տեղեկացնելով այդ մասին հանրությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 4328 անգամ
Լրահոս
Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am