Մեր թշնամի ուժերը Հայաստանում պատրաստվում են ևս մեկ հեղափոխություն անել. Սարգիս Ավետիսյան (video)

Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված իշխանությունը գործընթացներ սկսեց Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ՍԴ-ն դարձնել «զուգարանակոնք», իսկ Սահմանադրությունը՝ «զուգարան»։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը»՝ անդրադառնալով ՍԴ նոր երեք դատավոր-անդամների ընտրությանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՍԴ երեք դատավորների թեկնածուներ՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իր համար զարմանալի էր, որ երեք թեկնածուները համաձայնեցին ընտրվել այն իշխանության կողմից, որը ոչ իրավական քայլեր է արել ՍԴ-ի նկատմամբ․ «Ըստ էության՝ մենք այսօր ունենք Սահմանադրական դատարան, որը լեգիտիմ չէ ու այս մարդիկ հետագայում պատասխան են տալու այս ոչ իրավական գործողությունների համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ևս համոզված է, որ այսօր հակասահմանադրական պրոցեսներ են տեղի ունենում․ «Այսօր Հայաստանը գտնվում է Սահմանադրական ճգնաժամի մեջ։ Պետք է նշեմ, որ այս ամենը երկար չի տևելու, մոտ մեկ ամիս, ու առաջիկայում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որպեսզի տարածաշրջանում Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն ունենա»։

Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ այսօր նշանակություն չունի՝ ովքեր են Սահմանադրական դատարանի դատավորները․ «Հայաստանն այս իշխանության պատճառով վաղուց «իզգոյ» երկիր է դարձել, մեր երկրի ղեկավարին այլևս գործոն չեն համարում, դրա համար էլ Հայաստանի հետ կապված խնդիրները լուծում են երրորդ երկրները»։

Սարգիս Ավետիսյանը ցավով նշում է, որ այսօր մեր երկիրը գոյություն չունի, իսկ երկրի վարչապետը մեր ժողովրդին դրել է հիմարի տեղ՝ ասելով՝ ես լավ ապրեմ, դուք «սոված սատկեք»։

Դիտարկմանը՝ Հայաստանում, այդուհանդերձ, տեղի են ունենում գործողություններ, սակայն ոչ ոք՝ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ հանրությունը այս ամենին չի արձագանքում, Արամ Հարությունյանը նշել է․ «Այս իշխանությունները պետք է գնան՝ պատասխան տալով կորոնավիրուսից զոհերի համար։ Եթե անգամ ընդդիմության բոլոր գրասենյակները փակեն, մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քանի որ հենց ինքն է իր դահիճն ու գերեզմանափորը»։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի Նիկոլից հետո երկիրը ոտքի կանգնեցնելը։

դիտվել է 1471 անգամ
Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am