Նիկոլ Փաշինյան, դու «ուղեկցող հիվանդություն ես» մեր երկրի համար.Արամ Հարությունյան (video)

Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված իշխանությունը գործընթացներ սկսեց Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ՍԴ-ն դարձնել «զուգարանակոնք», իսկ Սահմանադրությունը՝ «զուգարան»։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը»՝ անդրադառնալով ՍԴ նոր երեք դատավոր-անդամների ընտրությանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՍԴ երեք դատավորների թեկնածուներ՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իր համար զարմանալի էր, որ երեք թեկնածուները համաձայնեցին ընտրվել այն իշխանության կողմից, որը ոչ իրավական քայլեր է արել ՍԴ-ի նկատմամբ․ «Ըստ էության՝ մենք այսօր ունենք Սահմանադրական դատարան, որը լեգիտիմ չէ ու այս մարդիկ հետագայում պատասխան են տալու այս ոչ իրավական գործողությունների համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ևս համոզված է, որ այսօր հակասահմանադրական պրոցեսներ են տեղի ունենում․ «Այսօր Հայաստանը գտնվում է Սահմանադրական ճգնաժամի մեջ։ Պետք է նշեմ, որ այս ամենը երկար չի տևելու, մոտ մեկ ամիս, ու առաջիկայում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որպեսզի տարածաշրջանում Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն ունենա»։

Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ այսօր նշանակություն չունի՝ ովքեր են Սահմանադրական դատարանի դատավորները․ «Հայաստանն այս իշխանության պատճառով վաղուց «իզգոյ» երկիր է դարձել, մեր երկրի ղեկավարին այլևս գործոն չեն համարում, դրա համար էլ Հայաստանի հետ կապված խնդիրները լուծում են երրորդ երկրները»։

Սարգիս Ավետիսյանը ցավով նշում է, որ այսօր մեր երկիրը գոյություն չունի, իսկ երկրի վարչապետը մեր ժողովրդին դրել է հիմարի տեղ՝ ասելով՝ ես լավ ապրեմ, դուք «սոված սատկեք»։

Դիտարկմանը՝ Հայաստանում, այդուհանդերձ, տեղի են ունենում գործողություններ, սակայն ոչ ոք՝ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ հանրությունը այս ամենին չի արձագանքում, Արամ Հարությունյանը նշել է․ «Այս իշխանությունները պետք է գնան՝ պատասխան տալով կորոնավիրուսից զոհերի համար։ Եթե անգամ ընդդիմության բոլոր գրասենյակները փակեն, մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քանի որ հենց ինքն է իր դահիճն ու գերեզմանափորը»։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի Նիկոլից հետո երկիրը ոտքի կանգնեցնելը։

դիտվել է 1043 անգամ
Լրահոս
Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am