Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հրաժարականից առաջ պահանջ կդնի

 

Քաղաքական թեժ աշունը մեկնարկեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականով։ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով սուպերնախարար հռչակված Արայիկ Հարությունյանը քաղաքական-հասարակական և հանրային հնարավոր բոլոր շերտերին իր դեմ հանելու բացառիկ տաղանդի շնորհիվ շարունակում է կրքեր բորբոքել։ Նրա հրաժարականի հարցն արդեն հարցապնդման տեսքով մտել է Ազգային ժողով՝ Լուսավոր Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ։ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում մենամարտ տվեց պաշտոնի պահպանելու համար և շատ հստակ հայտարարեց, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա։ Չնայած խորհրդարանաի դրսում հավաքված ամբոխը ևս խարհրդարանական ընդդիմության հետ միասին պահանջում էր սուպերնախարարի հրաժարականը, սակայն նա, միևնույնն է՝ մնաց անդրդվելի։ Ինքնապաշտպանական բանզդը Արայիկ Հարությունյանին  անգամ քաղաքական ոչ կոռեկտության դրդեց։ Երբ հարց բարձրացվեց չափորոշիչների և առարկայական ծրագրերի մասին, որոնք առաջ են բերել հանրության ընդգծված դժգոհությունը, քանի որ դրանց մեջ ազգայինի մոտեցումները կամ անտեսված են կամ նվազագույնի հասցված, Արայիկ Հարությունյանը ուղղակի չզսպեց ցասումը․ « Այս չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»: ԲՀԿ խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ ի պատասխան ճեպազրույց հրավիրեցին՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանը եւ փաստաբանի հետ քննարկելու են Արայիկ Հարությունյանի «լպիրշ եւ անբարո» պահվածքին իրավական գնահատական տալու հարցը: Շատ թափանցիկ ակնարկն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ավելի հստակ՝ նախկինում նրան վերագրվող հայտնի քրեական գործին։

Գագիկ Ծառուկյանին մեղադրելով սակայն Արայիկ Հարությունյանը հազիվ թե կարողանա ապահովագրել սեփական վարկանիշի աղետալի կորուստը։ Վերջին հաշվով՝ Ծառուկյաանը մեղավոր չէ, որ Արայիկ Հարությունյանը վատ նախարար է, և ԲՀԿ առաջնորդի մութ անցյալը ԿԳՄՍ անփառունակ նախարարի համար պայծառ ապագայի երաշխքի չի կարող լինել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է դեռևս պահել սեփական քաղաքական զինակցին։ Չնայած իշխանական խմբակցության պատգամավորներից շատերը սիրով կմիանային Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, սակայն վստահաբոր կարելի է ասել, որ քվեարկության ժամանակ, ի կատարումն Նիկոլ Փաշինյանի հրահանգի, նրանք Արայիկ Հարությունյանի հրարժարականը կմերժեն։
Փաշինյանը սակայն սեփական վարկանշի հաշվին չի կարող հավերժ խնայել Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը որպես նախարար ուղղակի չընակլվեց ո՛չ հասարակության, ո՛չ կրթական համակարգի, ո՛չ ակադեմիական հանրույթի, ո՛չ էլ մշակույթի և սպորտի աշխարհում։ Սա այնքան ակնհայտ իրողություն է, որ անգամ կյուր լինելու դեպքում էլ, Փաշինյանը չի կարող հանրային իրողությունը չտեսնել։ Արայիկ Հարությունյանին նախարարի պոստում պահելու միակ տարբերակը նրա սկսած կործանարար քաղաքական կուրսը փոխելն է, առաջին քայլը կարող է դառնալ գրականության և պատմության չափորոշիչները հետ կանչելն ու արմատապես փոխելը։ Ընդ որում նման պահանջ ԿԳՄՍ նախարարի առջև պարտավոր է դնել հենց Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ Արայիկ Հարությունյանը նաև պարտավոր է ներողություն խնդրել ակադեմիական հանրույթից՝ նրանց խավարամիտ անվանելու, և ընդհանրապես գիտական համայնքի հետ վիրավորական հռետորաբանությամբ խոսելու, գոռոզ և ամբարտավան վերաբերմունք դրսևորելու համար։ Սակայն սուպերնախարարն առայժմ ճիշտ հակառակ քայլեր է անում։ ։ Հետևաբար, եթե ոչ այս անգամ, մեկ ուրիշ անգամ նրա հրաժարականն անխուսափելի է և դա հրաշալի հասկանում են և՛ ինքը՝ նախարարը, և՛ նրա շեֆ Նիկոլ Փաշինյանը։


Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 6304 անգամ
Լրահոս
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am