Այս իշխանության համար կարևորն ու ամենառազմավարականը դիմակն է

Այսօրվանից երկրի հանրակրթական դպրոցներում և բուհերում, ինչպես ընդունված է ասել՝ ամբողջ ծավալով վերսկսվեց ուսումնական պրոցեսը: Իսկ դա նշանակում է, որ տասնյակ հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ սկսեցին հաճախել կրթօջախներ:

Մեր երկրի օրվա իշխանության կողմից կորոնավարակի պատճառաբանությամբ հայտարարված «արտակարգ դրությունը» փոխարինվել է «կարանտինով»: Սկզբունքորեն՝ նույն բանն է, բայց մեկ ուրիշ ծաղկամանում:

Արձանագրենք, որ կոնկրետ սեպտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի վարակի հետ կապված Հայաստանի տվյալները այսպիսին են. վարակվելու հաստատված դեպքերը՝ 46.119, որից ապաքինվածներ՝ 41.941 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունից բուժման ընթացքում գտնվողներ կամ «ակտիվ դեպքեր»՝ 3.258: Ուղղակիորեն կորոնավիրուսի վարակի հետևանքով մահացել է 920 մարդ («այլ պատճառներով» նշվող մահվան դեպքերը ևս ներառելով՝ 1200 մարդ է մահացել): Հայաստանը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի վարակի տարածման ու կորուստների տվյալներով աշխարհում ամենավատ ցուցանիշներն ունեցող երկրների շարքում է: Բայց տվյալ դեպքում խոսքն այնքան էլ այդ մասին չէ:

Հիմնականը այն է, թե դպրոցներում ու բուհերում ուսումնական պրոցեսն սկսելն ինչ հետևանքներ կունենա կորոնավարակի տարածման կամ, այսպես ասած՝ հնարավոր «երկրորդ ալիքի» բռնկման տեսանկյունից:

Իշխանությունը փորձում է տպավորություն թողնել, որ ամեն ինչ արել են, մտածել են ամենի մասին, համապատասխան քայլեր են կատարվել: Բայց այդպե՞ս է արդյոք: Հարցը առավել քան հռետորական չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գործ ունենք պոպուլիստ-ինքնապիարվողների իշխանության հետ:

Առաջինը, ինչ հետաքրքրում է կրթօջախների ոչ օն-լայն գործունեության վերսկսման և վարակի առումով այն է, թե արդյոք կրթության և առողջապահության նախարարությունները նախքան ուսումնական պրոցեսն սկսելը թեստավորե՞լ են բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, դպրոցների և բուհերի տեխնիկական և սպասարկող անձնակազմերի աշխատակիցներին: Ողջամիտ կազմակերպչական մոտեցման դեպքում պետք է առնվազն սեպտեմբերի 12-13-ին վերը նշված անխտիր բոլորը թեստավորված լինեին՝ կորոնավիրուսի վարակի առումով: Արվե՞լ է նման բան: Ո՛չ, չի արվել: Թեստավորման մասին եթե մտածել էլ են, ապա դա առաջիկա օրերին է արվելու:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կպատահի, եթե հանկարծ ուսուցիչների կամ դասախոսների շարքերում լինեն վարակակիրներ: Հասկանալի է, որ այդ դեպքում կարող ենք ունենալ վարակի նոր բռնկման ու տարածման նոր օջախներ, ինչը վատ է, իհարկե:

Կարծես ինչ-որ ընթացակարգերի մասին մտածել են ոլորտի պատասխանատուները, ասենք՝ ինչ անել, եթե ուսուցչի կամ դպրոց եկած աշակերտի մոտ դիտարկվում են կորոնավիրուսով վարակված լինելու ախտանշաններ: Բայց այդ «հրահանգաթերթիկներն» ակնհայտորեն անբավարար են: Ի վերջո, այս վարակը կարող է և առանց ակնհայտ ախտանշանների լինել վարակակրի մոտ, և ի՞նչ, անցնելու ենք թիրախային տարբերակով առանձին դպրոցներ առժամանակ «փակելո՞ւն»:

Մեկ այլ տեղեկություն էլ շրջանառվեց, թե կարգադրել են, որ ավագ տարիքի ուսուցիչներն ու դասախոսները չհաճախեն դպրոցներ և բուհեր, խոսքը 60-65 տարեկան մանկավարժների մասին է: Բայց արդյոք դա լուծո՞ւմ է: Դա ավելի շատ հիշեցնում է տարեցների համար առևտրի հատուկ ժամեր սահմանելու անհեթեթ որոշումը:

Կամ շատերը կհիշեն այն մոտեցումը, երբ հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվեց, իսկ դրանցում դիմակով լինելու պարտադրանքը ուժի մեջ մտավ դրանից օրեր անց:

Հասկանալի է, որ քիչ թե շատ ընդհանուր պատկեր ապահովող մոտեցումը համատարած թեստավորումն է: Իսկ այդպիսի ընդգրկուն միջոցառում, ինչպես նշեցինք, նախքա՛ն ուսումնական տարվա մեկնարկը տալը, չի արվել:

Հարցական է և այն, թե արդյոք անխտիր բոլոր դպրոցներում, ինչպես դա պահանջվում է հակահամաճարակային պահանջներով, իրականացվե՞լ է ամբողջական ախտահանում: Արդյոք ամեն օր այդ ախտահանումը կատարվելո՞ւ է...

Չգիտեմ, չկա վստահություն նախ այն առումով, որ արվել է, ապա արվելու մասին պաշտոնյաների հավաստիացումների վերաբերյալ: Ցանկացած ժամանակ ու ցանկացած իշխանություն ներկայացնող պաշտոնյաների ասածներն, իհարկե, պետք չէ «հալած յուղի տեղ» ընդունել, իսկ այս իշխանության ներկայացուցիչներինն առավել ևս: Ի վերջո, խոսում ենք մի իշխանության մասին, որը կորոնավիրուսի վարակի դեմ պայքարը գործնականում տապալել է, որի իշխանության պայմաններում Հայաստանը այդ վարակի առումով աշխարհում ամենավատ վիճակ ունեցող երկրների շարքում է: Խոսում ենք մի իշխանության մասին, որը այդ վարակի դեմ պայքարում երևի միայն այն կասկածելի հաջողությանն է հասել, որ ոստիկանները դիմակ չդնելու համար մի ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչ բռնության ասես կարող են դիմել, Գյումրիում նախօրեին կատարվածի տարածված տեսանյութը՝ վկա:

Դե, այս իշխանության համար կարևորն ու ամենառազմավարականը դիմակն է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am