Ինչ են քննարկել Արսեն Ջուլֆալակյանն ու Արայիկ Հարությունյանը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը, ասաց, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:
«Ուզում եմ արձանագրել՝ անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, եւ մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք եւ շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում եւ իր դիրքորոշումներով առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը` տեղեկացնելով նաև, որ խմբակցությունում ունեցել է հանդիպում մոտավորապես 1 կամ 1,5 ամիս առաջ, եւ այդ հարցերը չեն բարձրացվել: