Մի մեծ դեղին քարտ Նիկոլին․․․ ի՞նչ է հարցնում, ասում է ատամները լվանո՞ւմ եք․․․

Վարչապետը գնացել էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոց․․․մեր, մեր սերնդի և՝ ոչ միայն, ընկեր Իշխանյանի անվան դպրոց․․․ Նկատեցի, ընկեր Իշխանյանի զավակներից ոչ մեկն այնտեղ չէր․․Ցավոք․․

Իշխանությունը պիտի այնպիսին լինի, որ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, աշխատի, համագործակցի, գոնե՝ հանրային շփումներում էթիկայի չափանիշները փորձի պահպանել ՀՀ բոլոր քաղաքացիների հանդեպ, առավել ևս՝ Իշխանյանի զավակների․․․

Մի մեծ դեղին քարտ նիկոլին․․․ Թեպետ՝ ավելին չէի էլ սպասում․․ Նման է իրեն էլ, իր նախարարին էլ, առհասարակ, իրենց՝ փաթեթով․․

Հաջորդը․ կադրերում դիտում ենք՝ առաջին դասարաններ է ներխուժում արական սեռի փողկապավորների մի մեծ խումբ՝ դիմակով և փքված․․․․․․ Եվ, երեխեքին նիկոլը ի՞նչ հարցնի, որ լինի իրոք՝ նիկոլավարի՝ հարցնում է՝ էս մարդկանց ճանաչո՞ւմ եք․․ Երեխեքը, թե՝ չէ, և Նիկոլը թվարկում է , թե էստեղ են իրենք՝ քաղաքապետով, ԿԳՄՍ նախարարով և այլքով․․․․ Առաջին դասարան, վեց տարեկան պստլոներ, դիմակներով, վախեցած, մոլորված, դասասենյակում լիքը տղամարդ․․․․․Իրենք այդ պահին միայն իրենց մայրիկներին կուզեին տեսնել․․ Մեկ այլ հարց է տալիս Նիկոլը, լուսավոր պստլոներին, Երևանում, Հայաստանի սրտում, աշնան այս հրաշալի օրը, և ի՞նչ է հարցնում, ասում է ատամները լվանո՞ւմ եք․․․Մեկ էլ, մի պուճուր հրաշքի՝ պապադ որտե՞ղ է աշխատում․․․ Հետո էլ թե՝ օրը երեք անգամ լվանալն է ճիշտ․․։ Երեխաներից՝ զրո արձագանք, ի՞նչ իմանան երեխեքը, թե ի՞նչ է ուզում էդ մարդը․․․․Մեկը չասի՞, բա եթե էդքանը գիտես, ինչո՞ւ․․․Ասա՝ ինչու․․․ Իսկ ես մտածում եմ՝ գուցե շատ շուտով ԻՔ-ից ինչ-որ մեկը խոզանակի կամ ատամի մածուկի բիզնես է սկսելու․․․Գովազդը բարձր մակարդակով արդեն կա, և, պոտենցիալ սպառողին են եկել գայթակղելու․․ Ու ոչ մի հարց , թե ո՞վ է Ռաֆայել Իշխանյանը/վստահ եմ, փորձառու ուսուցիչները , այդ հարցի պատասխանը երեխաներին բացատրած կլինեին․․Անգամ՝ հորդորած, որ եթե վարչապետը հարցնի, խրոխտ պատասխանեն․․․ Իհարկե՝ չեղավ հարց, իսկ այցը դպրոց վերածվեց հերթական խեղկատակության․․ Չեղավ նաև ոչ մի հարց Հայաստանի, հայրենիքի և, առհասարակ, նաև ՝մանկության մասին․․

Դիմակի ինչ-որ բազար եղավ, թե «դիմակ կարողներին ասենք երեխաների չափսերով էլ կարեն», ուսուցիչներից մեկը համարձակվեց ասել, թե՝ կան, կան, կան նաև երեխաների դեմքի չափսերով․․ Իբր կարում եք, որ ի՞նչ անեք, արդեն 1200 զոհ ունեք՝ քովիդազոհ․․․ Իսկ որպես այս տխուր օրվա ավարտ՝ երեխաներին թոկերով կապած ինչ-որ մի դպրոցի բակ, Երևան, մեր օրեր, 21-րդ դար, և արմագեդո՞ն, և՝ ստրկատիրական հիշեցնող տխուր, շատ տխուր ու զայրացնող շարք․․․ Ուղեղները լրիվ լվացած ինչ-որ մարդիկ, որ եկել և փորձում են էս պայծառ պուճուրներին հիմիկվանից ընտելացնել դիմակին/փակ բերան/, պարանին /անշարժ դիրք/, և ատամների մասին զառանցանքին․․․․

Սեպտեմբերի մեկերը ավանդաբար Գիտության և գիտելիքի օրեր են եղել․․․․․ կրթություն, գիտություն, Մեսրոպ Մաշտոց, և այլ սիրուն ու ճիշտ բաներն իսպառ մոռացվեցի՞ն․․ Փոխարենը, ԿԳՄՍ նախարարը խիստ խանդոտ գտնվեց, երբ Հայկոն գրատախտակի մոտ ինչ-որ թուղթ ցույց տվեց Նիկոլին, հաստատ ասում էր՝ թե իր փայլուն ուղեղից է ծնվել այդ թուղթը գրատախտակներին փակցնելու «հանճարեղ» գաղափալը․․Այ, դրանից հետո միայն ԿԳՄՍ-ն կենդանության նշաններ ցույց տվեց և արդեն մյուս դասասենյակներում դիրքավորվում էր այնպես, որ վարչապետի անմիջապես կողքին հայտնվի․․․

Շնորհավոր սեպտեմբերի 14 դարձած իմ սեպտեմբերի մեկ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 809 անգամ
Լրահոս
Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am