Մի դեպքում «թքած ունենալու նուրբ արվեստ», մյուս դեպքում՝ «կապանքային», ստրկամտական հոգեբանություն

«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ... «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչեւ դիմակի պարտադրանքը երեխաներին:

Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:

Փաստացի գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետեւանքներով: Մի դեպքում դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանում ենք կարգուկանոնի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը», մեկ այլ դեպքում՝ սերմանում «կապանքային», ստրկամտական հոգեբանություն:

«Փաստի» հետ զրույցում կրթության փորձագետներից մեկը նշում էր. «Սա ցույց է տալիս, որ համակարգված մոտեցում չկա, ընդհանուր դրույթների առկայության պարագայում ամեն ինչ թողել ենք դպրոցների վրա, ինչի արդյունքում մի կողմից՝ «տեսնող չկա, խնդիր չկա» մոտեցումն է, մյուս կողմից՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւալու ձգտումը:

Ընդհանրապես, երեխաներին վերաբերող ցանկացած հարցում անհրաժեշտ է ունենալ համակարգային, մտածված, հավասարակշռված մոտեցում, որովհետեւ ցանկացած վրիպում հետագայում կարող է ծանր ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության եւ որպես անհատ կազմավորման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am