Ռուսաստանի դեսպանը հրաժարվում է հանդիպել Անդրանիկ Քոչարյանին

Politik.am-ը գրում է․ «Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարանը, չնայած տիտանական ջանքերին, չի կարողանում հանդիպել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քոչարյանը, հասկանալով ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում, փորձում է լավ հարաբերություններ ստեղծել այդ երկրի իշխանությունների հետ, որպեսզի առավել ամուր դիրքեր զբաղեցնի Հայաստանի իշխանության ներսում։ Մեր տեղեկություններով՝ Սերգեյ Կոպիրկինը տարբեր պատճառներով մերժում է հանդիպման առաջարկը։ Քոչարյանին հատկապես բարկացնում է այն հանգամանքը, որ իրեն մերժող դեսպանը մեծ հաճույքով հանդիպում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և ըստ էության ամրացնում նրա դիրքերը։

Ռուսաստանի դեսպանը Անդրանիկ Քոչարյանին չընդունելու հիմնավոր պատճառներ ունի։ Քոչարյանն այն քիչ քաղաքական գործիչներից է, որ տարիներ շարունակ հակառուսական քարոզչությամբ է զբաղվել, ավելին, Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման մեջ։

Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Հոկտեմբերի 27-ի գործով Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։

Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ Հայաստանի ամենաողբերգական իրադարձության մասին: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»»։

դիտվել է 2431 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am