Ինչու՞ փետրվարի 23-ին Քոչարյանը խորհրդակցություն հրավիրեց, ի՞նչ է քննարկվել այդ ժամանակ.մեկնաբանում է Քոչարյանը (video)
Դատական նիստին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. « Իմ կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրված որհրդակցությունը «Երկրապահ» միությունում տեղի ունեցող գործընթացների հետեւանքն էր: Սակայն գործում չկա ոչ մի նյութ կամավորների միությունում տեղի ունեցածի վերաբերյալ: «Այսինքն, կան նյութեր դրա հետեւանքների մասին, բայց պատճառները չկան: Ինչպե՞ս հավատալ, որ նման նյութեր ընդհանրապես չկան: Եթե չեմ սխալվում, ԱԱԾ-ից գործի 80 հատորում ընդամենը, եթե չեմ սխալվում, երեք նամակ է: Դուք հավատու՞մ եք, որ նման հանգամանքներում ԱԱԾ-ում փաստաթղթեր չկային»,- հարցրեց Քոչարյանը: