Թուրքերը հետ քաշվեցին ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո. Երևանն ընդդեմ Անկարայի

Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, կարծես, մեծ դժվարությամբ հաջողվում է մեղմել: Ուղիղ մեկ ամիս Թուրքիայի իշխանություններն, այսպես ասած՝ կռիվ էին տալիս Միջերկրականում...

Սակայն ամեն ինչ փոխվեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Կիպրոս կատարած այցից հետո:

Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին, շաբաթ երեկոյան Նիկոսիայում Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախօրեին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփմեոն։

«Տարածաշրջանի պետությունները իրենց տարաձայնությունները, այդ թվում` անվտանգությանը, էներգակիրների պաշարներին և նավագնացությանը վերաբերող հակասությունները պետք է հաղթահարեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Փոմփեոյի խոսքով. - «Ռազմական լարվածության աճը ձեռնտու է միայն մեր հակառակորդներին, որոնց ցանկությունը տրանսատլանտյան միասնական համակարգում պառակտումներ տեսնելն է»։

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի։

Դա էին վկայում նավագնացության մոնիտորինգով զբաղվող Marine Traffic կայքի տվյալները։ Երեկոյան կողմ այս տեղեկությունները հաստատեց նաև պաշտոնական Անկարան՝ խորհուրդ տալով, սակայն, այդ քայլից հեռուն գնացող հետևություններ չանել։
«Oruc Reis նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Միջերկրական ծովի արևելյան հատվածի նկատմամբ մեր ունեցած իրավունքներից։ Նավի դուրսբերումը այս գոտուց նախապես հաստատված ծրագրի մասն էր», - Anadolu գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Oruc Reis-ի շուրջ լարվածությունը ծագեց մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 11-ին, երբ Թուրքիան սեյսմիկ հետախուզություն իրականացնող այս նավը մի շարք ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկեց հունական Կաստելորիզո կղզուն հարող տարածք՝ այստեղ գտնվող էներգակիրների հավանական պաշարները ուսումնասիրելու նպատակով։
Հունական կողմը Թուրքիայի այս քայլին պատասխանեց Միջերկրականի արևելյան հատվածում իր ռազմական ներկայության կտրուկ ավելացմամբ, քանի որ թուրքական նավերը գտնվում էին Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Oruc Reis նավի դուրսբերումը վիճահարույց տարածքներից նվազեցրել է Անկարայի և Աթենքի հարաբերություններում վերջին մեկ ամսում նկատվող լարվածությունը։

«Հունաստանը որևէ մեկին չի սպառնում և մշտապես կողմ է եղել երկխոսությանը, եթե իհարկե այն ուղեկցվում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Oruc Reis նավի դուրսբերումը քայլ էր ճիշտ ուղղությամբ։ Մենք բոլորս պետք է աշխատենք տարածաշրջանում կայունության և հանդարտության վերահաստատման ուղղությամբ», - լարվածության կիզակետ հանդիսացող Կաստելորիզո կղզի կատարած այցի ընթացքում կիրակի օրը հայտարարում էր Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն։

Ուշագրավ է, որ Միջերկրական ծովի ավազանում լարվածությունը նկատելիորեն թուլացավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Կիպրոս կատարած այցի ֆոնին։

Նշենք, ի դեպ, որ Կիպրոսի ափերի մոտ արդեն իսկ հայտնաբերված գազի պաշարների պատկանելությունը ևս Թուրքիան վիճարկում է։ «Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները, մասնավորաբար Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ Կիպրոսի և Հունաստանի իրավասության տակ գտնվող տարածքներում բնական պաշարների հետախուզմանն ուղղված քայլերը, շարունակում են մեզ խորապես մտահոգել։ Կիպրոսի Հանրապետությունը իրավունք ունի օգտվել իր ծովային տարածքում հայտնաբերված բնական պաշարներից, այդ թվում՝ ածխաջրածնային ռեսուրսներից։ Կարծում ենք նաև, որ այդ պաշարները պետք է արդարացիորեն բաշխվեն կիպրոսցի հույների և կիպրոսցի թուրքերի միջև», ասաց Փոմփեոն։

Ի դեպ, Կիպրոսի հետ ԱՄՆ-ի ստորագրած հուշագիրը անհանգստացրել է Անկարային։ Պետքարտուղար Մայք Փոմփեոյի Կիպրոս կատարած այցի ընթացքում, սեպտեմբերի 12-ին կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ըստ ստորագրված փաստաթղթի, ստեղծվելու է «Ցամաքային, ծովային և նավահանգստի անվտանգության Կիպրոսի կենտոն» (Cyprus Centre for Land, Open Seas and Port Security - CYCLOPS):

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը չի նպաստում Միջերկրականի արևելքում խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև վնաս է հասցնում Կիպրոսի բանակցությունների գործընթացին։

«Տվյալ փաստաթուղթը անտեսում է Կիպրոսի թուրքական համայնքի շահերը, ինչը բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, նաև հիշեցնելով, որ վերջերս Վաշինգտոնը չեղարկել է հունական Կիպրոսին զենք վաճառելու էմբարգոն, ինչպես նաև Կիպրոսն ընդգրկվել է ամերիկյան ռազմական ուսուցման IMET ծրագրում։

«ԱՄՆ-ն խախտում է հավասարակշռությունը Կիպրոսի երկու համայնքների միջև, ինչը հանգեցնում լարվածության աճին արևելյան Միջերկրականում», - ասել է Աքսոյը, նշելով, որ պետքարտուղարը Կիպրոսում չի հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչներին։ «Կիպրոսցի թուրքերի շահերի անտեսումը ձեռնտու է Կիպրոսի հունական համայնքին, որը չի ցանկանում փոխզիջումների գնալ բանակցային գործընթացում՝ հեռացնելով խաղաղության հեռանկարները կղզում: «Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ անաչառ դիրքորոշման և շարունակել Կիպրոսի խնդիրը կարգավորելու ջանքերը», նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Նկատենք, որ իր հերթին պաշտոնական Երևանն էլ օրերս ԱԳ նախարարի մակարդակով քննադատեց Թուրքիայի գործողությունները:

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և’ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և’ գործողություններով, նախօրեին այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Եգիպտոսում այդ երկրի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում, և արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Իհարկե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը», -ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Ապա Մնականյանը հավելել է. «Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3235 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am