«Զենք» իշխանության ձեռքին, որը միշտ Խունդկարյանի քունքին կուղղվի

Ազգային ժողովն այսօր քննարկում էր ՍԴ դատավորների ընտրության հարցը. հատկապես անհավանական քննարկում ծավալվեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրրված վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցի շուրջ։ Թվում էր, թե Հակակոռուպցիոն հանձնաժողովի սկանդալային եզրակացությունից հետո պատգամավորներն անարգանքի սյունին կգամեին Խունդկարյանին, սակայն քննարկումն անցավ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում։

Հիշեցնենք, որ, ըստ հանձնաժողովի բացասական եզրակացության, Խունդկարյանն իր մասնակցությունն է ունեցել Ա1 պլյուսի փակման հարցում, գործարարների սննկացման հարցում, դատական տասնյակ վճիռներ է կայացրել, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ում կայացված որոշումների արդյունքում Հայաստանին 300 հազար դոլարի վնաս է հասել։ Լրագրողների հետ զրույցում Խունդկարյանը, բնականաբար, չքմեղացավ, ասաց, որ ոչ ազդեցության տակ է գործել, ոչ հեռուստաընկերություն է փակել, ոչ էլ աղմկոտ վճիռներ է կայացրել։

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ դեմ են գործընթացին առհասարակ: Խունդկարյանին քննադատելու գործառույթն իր ուսերին վերցրեց «անկախ» պատգամավոր, Վահե Գրիգորյանի մտերիմ Արման Բաբաջանյանը։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դեմ է Խունդկարյանի թեկնածությանը, բանն այն է, որ նրան իշխանությունը նաեւ ՍԴ նախագահ է դիտարկում։ Այդ պատճառով էլ Արման Բաբաջանյանը դուրս էր թռել իշխանական «գծից» եւ իրերը կոչում էր իրենց անուններով, մնում էր միայն ասել՝ ինչու է իշխանությունը ընդունում Խունդկարյանին, մերժում Հրայր Թովմասյանին, ում «մեղքերը» Խունդկարյանի համեմատությամբ հյուլեներ են։

«Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորի թեկնածուն, եւ դա ապացուցվում է փաստերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն էական նշանակություն պետք է ունենա քվեարկության համար: Հիշեք՝ ո՞ր համակարգում է Երվանդ Խունդկարյանը պաշտոններ զբաղեցրել: Երկու տասնամյակ այդ դատաիրավական համակարգը եղել է ամենակոռումպացված ոլորտը՝ սկսած իշխանության զավթումից, վերջացրած հարյուրավոր ունեզրկվածներով»,- ասաց Բաբաջանյանը` հավելելով, որ սա ապտակ է թավշյա հեղափոխությանը։

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ստանձնեց Խունդկարյանի պաշտպանությունը, բայց նա էլ մի ապտակ Խունդկարյանին հասցրեց․ «Պարոն Խունդկարյան, համաձայն չեմ ձեր այն մտքի հետ, որ դատական համակարգում չի եղել համատարած կոռուպցիա: Կներեք, բայց եթե դատական իշխանությունում միայն բացահայտված չափով կոռուպցիա լիներ, հեղափոխություն տեղի չէր ունենա: Փաստը հեղափոխությունն է: Իմ անունից ասեմ, որ կողմ եմ քվեարկելու ձեր թեկնածությանը եւ դա մի նախադասությամբ է բացատրվում: Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա եւ համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց Արման Բաբաջանյանին, ասաց, թե նրա փիլիսոփայությամբ՝ պետք է այնպես անել, որ նոր ՍԴ-ն լինի «մեր սիրելին»: « Բայց մենք չենք ուզում խամաճիկային ՍԴ եւ սիրելի դատավորներ, ու դա կատակ չէ». ըստ ամենայնի հումոր արեց Ռուբինյանը։

Իրականում բանն այն է, որ ամեն մեկը չէ, որ համաձայնում է մտնել այս անհեռանկարային գործընթացի մեջ, իսկ Խունդկարյանը իր «փառահեղ» անցյալով զենք է իշխանության ձեռքում, որը միշտ ուղղվելու է վերջինիս քունքին։

Անի Սահակյան

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Նիկոլ, պատասխան ես տալու Որ դեպքում են ներկում օդանավը, ինչ կլինի եթե չներկեն ու ինչ է արժեցել Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելը. Պարզաբանում է Փաշինյանի նախկին խորհրդականը Ձեզ եմ ներկայացնում Հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ Նոր ընդդիմադիր կուսակցություն է ձևավորվում Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրել Վասն 65 000 դրամ «կեղտոտ» հոնորարի. Ա․ Մովսիսյանի արձագանքը «Դետեկտորի» հրապարակմանը Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ Սխալը՝ որպես... ճիշտ ռազմավարություն ու գաղափարախոսություն կամ Փաշինյանը ճիշտ է անում, որ սխալ է անում Նիկոլն արդեն հավատում է իր տարածած տրամաբանական կեղծիքներին Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը երեկ մահացել է «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը. Լուսանկարներ Փաշինյանի կարճ հիշողությունը. ինչպես են իր քթի տակ «քցել» իրանցի ներդրողին Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է․ հարկեր բարձրացնելը տնտեսական հեղափոխության ուղիղ ճանապարհը չէ Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Ստի ու կեղծիքի արքան «Արյունալի» կրքեր. Աննա Հակոբյանն ընդվզում է Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ Որքան կձգվի Ծառուկյան-Փաշինյան «բազառը» Նիկոլ Փաշինյանը սկանդալային գործարքի է գնում Նիկոլ Փաշինյանը հուշում է, որ պետք է իր հրաժարականը պահանջել Դուք արտոնյալ եք, մնացածը կարևոր չի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սարսափած են․ «դիշովի տրյուկի» հակառակ էֆեկտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub