Լուկաշենկոն ընտանիքով իր ինքնաթիռով Սոչի է մեկնել, Մինսկում օդ են կրակել. Պուտինի որոշումից ժամեր առաջ

Այսօր Սոչիում տեղի կունենա Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո Պուտինի և Լուկաշենկոյի առաջին հանդիպումը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեկ հազարավոր մարդիկ կրկին փողոց դուրս եկան՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսօրվա ակցիան կազմակերպիչները անվանել են «Հերոսների երթ»։

Վաղ առավոտվանից Մինսկի կենտրոնում ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումները ուժեղացված հսկողություն են սահմանել, քաղաքի մի շարք կենտրոնական հրապարակներն, ինչպես նաև նախագահ Լուկաշենկոյի նստավայրի մատույցները արգելափակված են։ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ փակում է քաղաքի կենտրոնում գտնվող կայարաններից յոթը՝ «ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Երեկոյան արդեն բելառուսական աղբյուրները հաղորդում էին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած առաջին բախումների մասին, նաև տեղեկություններ հաղորդում, բերման ենթարկվածների մասին:

Ըստ «Ինտերֆաքսի՝ երթի մասնակիցները միանգամից մի քանի բազմահազարանոց շարասյուներ են կազմել: Գործակալության տվյալներով, ցուցարարների մի մասը սկսել է բարիկադներ կառուցել: Ակտիվիստները ջրով լցված բլոկներ և այլ ինքնաշեն նյութեր են բերել Տիմիրյազևի փողոց և բարիկադներ են կառուցում ճանապարհի երթևեկելի հատվածում: Փողոցում երթևեկություն չկար: Երթևեկելի հատվածը լցված էր ցուցարարներով:

Հաղորդվում էր, որ Մինսկում ռազմական բեռնատարների շարասյունով արգելափակված Պոբեդիտելեյ պողոտայով տասնյակ հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի Դրոզդի շրջան, որտեղ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ բացի ռազմական բեռնատարներից, տարածքում նաև ջրցան մեքենաներ էին տեղակայվել, նաև ուժեղացված ջոկատները:

Բրեստում անվտանգության ուժերը ջրցան մեքենա էին օգտագործել ցուցարարների դեմ: Nexta Live-ը հայտնում է, որ ուժայինները սկսել են արգելափակել փողոցները:
Մինչդեռ «Ինտերֆաքսը» երեկոյան հայտնեց, որ իրավապահները Մինսկում օդ են կրակել՝ փորձելով կանխել ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր հանդիսացող «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, հայտնել էր, որ որոշ գնահատականներով, երեկոյան կողմ հասել է 150 հազարի։

Փաստորեն, երեկ օրվա ընթացքում Մինսկի ոստիկանությունը փորձում էր կանխել ընդդիմադիրների մեծ շարասյան ձևավորումը, բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքում է զենքի օգտագործման փաստը:

Միաժամանակ, Корреспондент-ը՝ վկայակոչելով NEXTA Live Telegram ալիքի հաղորդագրությունը հայտնում էին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը մեկնել է Սոչի: Telegram ալիքի հաղորդմամբ՝ օդանավում գտնվում են նաև բելառուս առաջնորդի ընտանիքի անդամները:

Մինչ այդ տեղի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել ուժայինների հետ: Նա այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ցանկանում է հետ կանչել զորքերը երկրի հյուսիսային սահմանից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն հայտնի էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լուկաշենկոյի հանդիպման նպատակով Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան, և նրանք Պուտինի հետ փակ հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 14-ին Սոչիում:

Հայտնի է դարձել Բելառուսում բողոքի ցույցերի վերաբերյալ Պուտինի կանխատեսումը: Վլադիմիր Պուտինն ապշած է բելառուսական բողոքների մասշտաբից, բայց չի հավատում, որ ընդդիմությունը կկարողանա փողոցային գործողությունների միջոցով պաշտոնանկ անել Լուկաշենկոյին: Ռուսաստանի նախագահի տեսակետը Bloomberg-ին են փոխանցել Կրեմլին մոտ կանգնած հինգ աղբյուրներ՝ անանուն մնալու պայմանով: Զրուցակիցները փոխանցել են, որ Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, բայց փողոցային ակցիաների շնորհիվ ընդդիմության իշխանության գալը չի կարող ընդունել:

Այդ պատճառով Ռուսաստանը կշարունակի սատարել Բելառուսի նախագահին՝ խրախուսելով իշխանության հաջորդական փոխանցմանն ուղղված քայլերը:

Պարզ է, որ այսօր Սոչիում կարևոր որոշումներ կկայացվեն՝ ոչ միայն անձամբ Լուկաշենկոյի, այլև Բելառուսի ճակատագրի համար: Հստակ է, որ Լուկաշենկոյի մնալը իշխանության ղեկին նշանակում է շարունակել լարել իրավիճակը երկրում:

Պուտինը, թերևս, որոշում կկայացնի հանդարտ իշխանափոխության մասին: Թե ինչ է սպասում Լուկաշենկոյին՝ նույնպես Պուտինի որոշելիքն է: Այսպես ասած՝ «Բատկայի» ճակատագիրը Պուտինի ձեռքում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5893 անգամ
Լրահոս
Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am