Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով 50 երկիր է հետաքրքրվել. РИА Новости
РИА Новости գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանը 50 երկրների հետ քննարկում է կորոնավիրուսի դեմ իր պատրաստած պատվաստանյութի մատակարարումը:
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլլ Դմիտրիևը հայտնել է, որ Ռուսաստանը դեռևս կարող է արտադրել «միայն որոշակի քանակությամբ» դեղամիջոց, ուստի հիմնադրամը համագործակցում է սահմանափակ քանակով երկրների հետ:
«Մենք աշխատում ենք 50 երկրի հետ: Կենտրոնացած ենք 20-ի վրա, դրանցում մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել»,-ասել է Դմիտրիևը: