«Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի մարդասպանը հայտարարել է, որ սպանել է 25 հայ զինվորի

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուլֆաթ Հասանովն է, ադրբեջանական 052, կամ «Յաշմա» անվանումը կրող հատուկ նշանակության ջոկատի մարդասպանն է։ Սեպտեմբերի 11-ին հարցազրույց է հրապարակվել, որտեղ հպարտությամբ հայտարարում է , որ միայն ինքը սպանել է 25 հայ զինվորի։
Սա ծանր վիրավորլ է 2015թ․-ի մարտի 19-ին, սակայն այդ ժամանակ ադրբեջանը չհայտարարեց սրա վիրավորած լինելու մասին։
Հիշեցնեմ , թե ինչ էր տեղի ունեցել 2015-ի մարտի 19-ին։
Մարտի 19-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ (Գյուլիստան) տեղակայված հայկական դիրքերի վրա թշնամին հարձակում է իրականացնում։ Չնայած այն բանին, որ ժամկետային զինծառայողների վրա հարձակվել էին այնպիսի ջոկատի մարդասպաններ, որոնք երկար տարիներ ռազմական պատրաստություններ էին անցել, միևնույն է, չի հաջողվում գրավել դիրքեր։ Ավելին, մեր տղաները կարողանում են հետ շպրտել ջոկատին և հետապնդել մինչև իրենց դիրքերի մատույցներ։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ իրենք տվել են երկու զոհ, իսկ վիրավորների մասին պաշտոնական հաղորդագրություն չէին տալիս։ Մեր կողմից ևս եղան զոհեր, զոհվեին երեք զինծառայող, իսկ չորսը վիրավորվեցին։
Սեպտեմբերի 11-ի հարցազրույցում սա պատմում է նաև այդ հարձակման մասին, իր վիրավորվելու մասին, փաստորեն ինքը փախչելիս երկու անգամ վիրավորվել է։
Այս վախկոտը հարցազրույցի ժամանակ նաև նկարագրում է, թե ինչպես է սպանել հայերին, ինչպես է դիվերսիա արել ու հետևից խփել, ինչպես է մորթել և այլն։ Վստահ եմ, որ սուտ է խոսում, բայց արժե այս փաստն օգտագործել սրանց դեմ։ Նաև պատմում է, թե ինչպիսի պատրաստվածություն են անցնում իրենք, որ երկրներում , ինչ պայմաններում և այլն։ Ճիշտ է, չի հիշատակում յաշմա անունը, բայց գոնե ինձ համար պարզ է, որ այդ մարդասպան ջոկատից է»։

դիտվել է 1374 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am