Ալկոհոլային թունավորման նոր դեպքեր կլինեն. Վտանգավոր սպիրտը շրջանառվում է Yerevan.Today

Տասն օր առաջ Արմավիրում և Երևանում մասսայական թունավորման դեպքով տուժած 49 անձանցից մեկը երիտասարդ կին է՝ 42 տարեկան, Երևանից, հաղորդում է Yerevan.Today-ը:

Երկու շաբաթ առաջ շտապօգնության ահազանգով Հերացու անվան թիվ մեկ կլինիկա տեղափոխված կինն այլևս կույր է, ունի ախտահարված օրգաններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են անհուսալիորեն ծանր, բայց շարունակում են պայքարել կյանքի համար:

Ի դեպ, նույն հիվանդանոցում մահվան երկու դեպք է գրանցվել անցած շաբաթ, երկուսն էլ տղամարդ:

Հիվանդանոցի մասնագետները խիստ անհանգստացած են, բացի այն, որ մահաբեր մեթալն ագրեսիվ թույն է ու չունի իր հակաթույնը , պարզվում, է, չկա նաև բժշկության մեջ դրա թունավորման դեպքի համար որոշակիացրած պրոտոկոլ: Բացի այդ, թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբանղբյուրը, հետևապես՝ չեզոքացված չէ վտանգը: Մասնագետները առաջիկա օրերի համար ամենևին էլ չունեն դրական կանխատեսումներ: Հակառակը՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիտրից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման ծանր նոր դեպքեր:

Ի դեպ, այս մաիսն խոստովանում է նաև թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը, ով Yerevan.Today-ին տված հարցազրույցում պատմում է, թե քանի անգամ է իր պաշտպանյալը գնել սպիրտը ու դրանից ալկոգել ստացել. Կնշանակի՝ այդ ալկոգելը դեռևս շուկայում է ու տարածվում է լայնորեն, իսկ պատկան մարմինները հրատապ միջոցառումներ չեն ձեռնարկել ազգային անվտագության սպառնալիք դարձած թունավոր սպիրտի իրացման ճանապարհներն հայտնաբերևելու ու վտանգավոր տարածումը կնախելու համար:

Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Իրինա Մալխասյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց․ «Հենց առաջին օրը, երբ այս կնոջ մոտ տեղի ունեցավ կլինիկական մահվան հետ կպված միջադեպը, և մեթանոլի թունավորման կասկած հարուցվեց, անձամբ ես տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, ոստիկանություն, որ այսպիսի դեպք ունենք՝ խնդրանքով, որ հնարավորինս արագ բերեք ուղեգիր, սանկցիա, որ տուժածի միջավայրերը, արյունը, մեզը շատ արագ հետազոտվեն մեթանոլով թունավորման համար։ Պատասխանը չկար մինչև երեկոյան 6-ը։ Այդ ժամանակ կրկին կապնվում եմ ոստիկանության հետ, հետո քննիչի հետ, որին հանձնարարված էր գործի վարումը։ Ստացա մի պատասխան, որն ինձ ապշեցրեց՝ «Ի՞նչ եք ասում, տիկին, մենք ոչ մի միջավայր չենք հետազոտում, ընդունված չէ, մենք պարտավոր չենք․․․»։ Ընդհարվեցինք։ Դա ինձ դրդեց դատաբժշկական հանձնաժողովի նախագահի հետ հստակեցնել իրավիճակը։ Մեթանոլով թունավորման եզակի հակաթույնը էթանոլն է՝ սպիրտը։ Ինձ պետք էր հստակեցնել, որ դա մեթանոլ է, որ ես իրավասություն ունենամ մարդու օրգանիզմ լցնել կես լիտր էթանոլ։ Ոչ ոք չի հասկանա որ ես ծանր վիճակով գտնվող հիվանդի օրգանիզմ ինձ թույլ եմ տալիս լցնել կես լիտր արաղ։

Իմ գործողությունը կլինի ոչ հիմնավորված, եթե փաստաթղթային հիմք չունեմ։ Հետո պարզվեց, որ նույն ժամանակ հիվանդները մահացել են, դիահերձումը հաստատեց մեթանոլը, հետևաբար՝ մեզ մոտ էլ է մեթանոլ։ Բայց ինչո՞ւ դիահերձման ժամանակ պետք է հայտնաբերվի մեթանոլը, եթե կարելի է հիցվանդին դեռ կենդանության օրոք հստակեցնել։ Մինչև հիմա էդ հարցը լուծում չի ստացել»։

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների օրը հայտնի է Բագրատ սրբազանն ուղիղ եթերով դիմեց ԱԱԾ տնօրենին Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am