Ապրիլյանի կծիկը քանդվեց. հանուն ում կամ ինչի

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի խորհրդարանի նախագահին:

«Այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ, որոնց, նախատեսված չափով, հնարավորություն կտրվի տեղեկանալ թե հասարակությանը, թե ԱԺ պատգամավորներին, թե անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը, սակայն, նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին: Մինչ Անդրանիկ Քոչարյանը հող էր նախապատրաստում, որ հանկարծ վաղը չքննադատենք քննիչ հանձնաժողովին մեկամյա անպտուղ գործունեության համար, վաղը նա կասի, որ զեկույցն ամբողջությամբ հասանելի չէ հանրությանը ու մենք չգիտենք իրական բացահայտումների մասին, նույն հանձնաժողովի անդամ ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ահազանգ հնչեցրեց, որ զեկույցի որոշ արձանագրություններ հայտնվել են պատահական անձանց ձեռքին եւ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այդ փատով:

Խնդիրն այն է, որ խիստ անկախ Արման Բաբաջանյանի կուսակից ոմն Գարիկ Ղազարյան իր էջում գրել է, որ տեսել է հանձնաժողովի զեկույցի արձանագրություններից, որոնցում հերքվում է ջրի, զենքի, փամփուշտի խնդիրը. «Բայց ես հո գիտեմ, որ բարեկամս երկու օր Ջաբրայիլում փչացած տանկի մեջ է մնացել»:
Այս ահազանգից հետո քննիչ հանձնաժողովի մի շարք անդամներ շտապեցին հերքել, թե որեւէ արձանագրություն, որեւէ մեկի ձեռքում չի հայտնվել, միեւնույն ժամանակ մատնեցին, որ զեկույցում իրապես այս փաստերը տեղ են գտել:

Այսպիսով՝ որքան էլ իշխանության ներկայացուցիչները Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ փորձեցին մեղադրանքներ ուղղել նախկիններին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում փամփուշտների պակասի, տարածքային կորստի եւ պայմանավորվածությունների համար, միեւնույն ժամանակ սեփական աշխատանքի արդյունքում հերքեցին այդ մտայնությունները:

Օրինակ Լեւոն Մնացականյանի այն հայտարարությունից հետո, որ կորցրել են ոչ թե 800, այլ 400 հեկտար տարածք, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ , այո, տարբեր հաշվարկներ կան,«Նա այդ չափումներն իրականացնելու իր մեթոդոլոգիան ունի: 400, 800, ավելի քիչ, ավելի շատ. դա չէ խնդիրը: Ապրիլյան պատերազմի ամբողջ ուսումնասիրման խնդիրը այն է, որ մեր անվտանգության համակարգը պետք է չթուլանա, պետք է ուժեղանա», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Կամ մինչ քննիչ հանձնաժողովի ստեղծումը եւ դրա մեկնարկին իշխանականներն ասում էին իբր ապրիլյան պատերազմի մեկնարկին Խաչատուրովը բիլիարդ խաղալիս է եղել ու չի ընդհատել, կամ Մոսկվայում ինչ-ինչ պայմանավորվածություններ է ունեցել եւ ստորագրել է փաստաթղթի տակ: Մինչդեռ հանձնաժողովի անդամներից ոմանք ասացին, որ տարբեր աղբյուրերից ստացած ինֆորմացիայով Խաչատուրովի հետ կապված տեղեկությունները հորինվածք են: Մասնավորապես Գևորգ Գորգիսյանը մի առիթով հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլի 5-ին Յուրի Խաչատուրովը ոչինչ չի ստորագրել, եղել են բանավոր պայմանավորվածություններ` կրակը դադարեցնելու վերաբերյալ: Միակ փաստաթողթը մնում է 1994թ. մայիսի 12-ին ստորագրված հրադադարի պայմանագիրն է եղել:
Այնպես որ ապրիլյան պատերազմի կծիկը իրականում հյուսել էին իշխանակաները եւ այն քանդեցին սեփական ձեռքերով՝ հօգուտ Սերժ Սարգսյանի եւ իր իշխանության:

Անի Սահակյան

դիտվել է 1437 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am