268 տուժողից միգուցե ընտրել եք նրանց, որոնք պատրաստ են ամբողջ մեղքը բարդել Քոչարյանի վրա. Ալումյան (video)
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ իրենց մոտ զարմանք է առաջացնում, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ներգրավված տուժողների և տուժողների իրավահաջորդների թիվն է: Ալումյանի խոսքով՝ Մարտի 1-ի բուն գործում, որը ՀՔԾ վարույթում է, կա 268 տուժող ճանաչված անձ, մինչդեռ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործում առանձնացրել են 102 տուժող ճանաչված անձի.«Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը, որ ընտրեք հենց նրա՞նց, ովքեր որ պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա: Միգուցե է՞դ է ձեր չափանիշը: Եթե ոչ, ապա բացատրեք ձեր չափանիշը»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ այս հարցը բարձրացրել են նաև դատարանում, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում.