Մինչև իշխանազավթումը Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել արցախյան հարցի շուրջ
Առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատամագրերը հանձնելիս Բաքվում Ալիևի հետ զրուցելու ընթացքում հայտարարում է․ «Մեր բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները հատուկ հարաբերություններ են, որոնց ոչ մի երրորդ ուժ չի կարող վնասել: Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը և արդար դատին Ադրբեջանի Հանրապետության գրավյալ տարածքների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միջազգային օրենքների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»:
Սա այսպես էլ պետք է լիներ, քանի որ իշխանության են եկել նրանք, ովքեր ծառայում են սորոսական բանդային, իսկ իշխանության սատարող մի կազմ էլ պաշտպանում է պրոթուրքական շահերը Հայաստանում:
Հ․Գ․ Հիշեցնեմ՝ մինչև իշխանազավթումը Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել և պահպանել էր իր դիրքորոշումն արցախյան հարցի շուրջ:
Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից