Սասուն Խաչատարյանը բիզնես է դրել
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը հայտնի է նաև սորոսականների հետ ունեցած իր սերտ կապերով, սկսել է ինքնադրսևորվել փող աշխատելու ոլորտում։
Hayeli.am-ի տեղեկություններով՝ Երևան-Սևան մայրուղու վրա վերջերս շինարարական նյութերի և կոնստրուկցիաների արտադրություն է բացվել, որի իրական տերը Սասուն Խաչատրյանն է, թեպետ փաստաթղթերով օբյեկտն այլ անձի է պատկանում։ Մի խոսքով՝ նրա գործերը հեղափոխությունից հետո անընդհատ աջ են գնում, մի գլուխ աճում ու բարգավաճում է։