Սորոսի գրասենյակը «թակարդն» էր, «ժողովրդավարությունը»՝ ձրի պանիրը

Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքը շարունակեց պայքարը` ռուսական ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու ուղղությամբ: Եվ թեև ռուս-ամերիկյան հարաբերություններում ավարտված սառը պատերազմը փոխարինվել էր դիվանագիտական խորամանկ քաղաքականությամբ` մերթ ընդ մերթ ընդմիջվող փոխադարձ կսմիթներով, գործի դրվեց հասարակական կազմակերպությունների ինստիտուտը:

Այսինքն, առաջին հայացքին անմեղ թվացող մի գործիքակազմ, ընդամենը հասարակական գործունեություն, որը որդեգրել էր ամենաբարի, ամենամաքուր և մարդկային կարգախոսները` «զերծ պահենք կանանց բռնությունից», «սևամորթների և սպիտակների իրավահավասարություն», «ամեն երեխա ունի կրթության իրավունք» և նման գեղեցիկ եզրույթներ, այնուամենայնիվ, կյանքը ցույց տվեց, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում:

Այդ թակարդը տարիների ընթացքում կատարելագործվեց և դարձավ մի իսկական քայքայիչ միջազգային շարժում` սորոսիզացիա, որը ցեցի պես մտավ պետություններ, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ սկսեց իրագործել հակառուսական ծրագրեր, տարածել համասեռամոլություն, և ամեն տեղ սկսեց զրկել ազգերին իրենց ինքնությունից: Գունավոր հեղափոխությունների ճարտարապետ, ամերիկյան հրեա, միլիարդատեր Ջորջ Սորոսը փող չխնայեց` հետխորհրդային երկրների վիճակը քաոսի վերածելու, ամենուր իր մարդկանց նշանակելու համար: Վրաստանում` Սաակաշվիլի, Կիրգիզիայում` Ատամբաև, Ուկրաինայում` Պորոշենկո, Հայաստանում` Փաշինյան, Բելառուսում Լուկաշենկոն դեռ իր տեղում է:

Մարիոնետների իշխանությունն ամեն մի երկրում նախաձեռնում է նույն գործընթացը` հանում է մայրենի լեզվի դասաժամերը, ոտնահարում է կրոնն ու եկեղեցին, ավանդական ընտանիքը փոխարինում է նույնասեռ ամուսնություններով: Նրանք սարքում են երևակայական հակահերոսներ ու պայքարում դրանց դեմ, մինչդեռ իրականում իրենք են զբաղվում թալանով և կոռուպցիայով:

Այստեղ հարկ եմ համարում շեշտել, որ 1998-2008 թվականներին` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման ժամանակ, Սորոսի գրասենյակն այդքան ակտիվ աշխատանքներ չէր կարողանում կազմակերպել, քանի որ կար ազգային կառավարություն` հայրենասեր, պետականամետ, կայուն: Նույնիսկ եթե թերություններ էլ կային, բայց կային սկզբունքներ և սրբություններ, որոնք Քոչարյանի կադրերը երբեք չէին խախտի, դրանք էին` հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայ գրականությունը, հայ մշակույթը:
Այսօր այդ ամենը վտանգված է` գործում է Սորոսի պլանը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 840 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am