Թեժ աշնան սպասելիս. Էդուարդ Շարմազանով (video)

Գլուխ եմ խոնարհում Արցախի ազատագրման համար զոհված ու կենդանի հերոսների առջև, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելի լինի: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նշանակություն չունի՝ Արցախի կամ Հայաստանի իշխանություններն ովքեր են, յուրաքանչյուրիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը. «Ես չեմ ցանկանա, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրները տեղափոխվեն Արցախ: Մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանության արբանյակները գնում են Արցախ ու ասում՝ բարի գալուստ Արցախի մարզ: Արցախահայության պայքարն ուղիղ պայքար է, որի հիմքը ինքնորոշումն է»:

Ըստ Շարմազանովի՝ ոչ մի իշխանություն չի կարող Արցախի հարցը իջեցնել տարածքային վեճի մակարդակի:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի պասիվությանը, քանի որ տպավորություն է, որ դեռ օրակարգ թելադրողը Նիկոլ Փաշինյանն է, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքական հիմնական ինտելեկտուալ պոտենցիալը գտնվում է խորհրդարանից դուրս, որը շատ վատ է Հայաստանի համար: Ցանկացած երկրում իշխանությունն ինչքան էլ վատը լինի, միևնույն է՝ օրակարգ թելադրելու հիմնական գործառույթն իշխանությանն է պատկանում»:

Էդուարդ Շարմազանովը բերելով մի քանի օրինակներ՝ հիշեցնում է, որ իրենց և ընդդիմադիր ուժերի շնորհիվ է, որ այսօր օրակարգում են Արցախի հարցը, ազգային արժեքների ու հայապահպանության հարցերը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կորոնավիրուսից մահացածների պատասխանատուն այս իշխանությունն է. «Մենք ու ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այսօրվա իշխանությունն է այսքան թվով մահերի քաղաքական պատասխանատուն: ՀՀ պատմության մեջ չի եղել այնպիսի իշխանություն, որն իր գործած սխալների համար պատասխանատվության չի ենթարկվել»:

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am