Անդունդի եզրին կանգնած մարդիկ ենք, մեր երկրում ծանր վիճակում՝ ողորմելի թոշակ ենք ստանում. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի (video)
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հիմա ԱԺ-ի դիմաց են: Նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսը մի շաբաթ առաջ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը, իսկ երեկ հանդիպել էին Արտաքին գործերի նախարարի հետ, սակայն նրանց խոսքով՝ կրկին իրենց պահանջը չի բավարարվել: