ՀՀ ԱԳՆ. Հուլիսյան մարտերը հարվածեցին Ադրբեջանի դիվանագիտական ներուժին (video)
Վերջին շրջանում ադրբեջանական կողմից հակասական մեսեջներ եւ հայտարարություններ են հնչում: Կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հարվածեցին ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ-ին, այլ նաեւ` դիվանագիտական ներուժին: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ինչպես փաստեց` հայկական կողմի համար առաջնահերթություններից մեկը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է, ինչը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում է ենթադրում:
Մեկնաբանելով Բաքվի վրդովված հայտարարությունները Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ` Աննա Նաղդալյանը նշեց, որ որքան էլ Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան շարունակվի, հայկական կողմը մտադիր չէ իջնել նրանց մակարդակին: