Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ. Դավիթ Տոնոյան
Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Կնքվել է նաեւ 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որ տարիներ շարուանակ մեզ չի հաջողվել իրականացնել, բայց հիմա իրականություն դարձավ»,-ասաց նախարարը: