Լավրովը փակագծեր է բացում. ինչու է լռում հայկական կողմը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «Տրուդ» թերթին տրված հարցազրույցում սենսացիոն հայտարարությունները Հայաստանի վեաբերյալ, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ կերպ չմեկնաբանվեց:

Հարցազրույցից անցել է մեկ շաբաթից ավելի, բայց որեւէ արձագանք թե ԱԳՆ-ից, թե անձամբ Փաշինյանի կողմից այդպես էլ չի հնչել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել էր այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հուլիսյան սրացմանը։ «Տրուդ» թերթի հետ զրույցում Լավրովը նշել է, որ այս սրացումը 1994 թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ (2016 թվականի ապրիլից հետո) առավել ծավալուն խախտումն էր։

Նաեւ ավելացրել էր, որ 26 տարվա մեջ առաջին անգամ դաշտային հրետանու, նռնականետների ու հարվածային զենքի կիրառմամբ մարտական բախումները տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ, անմիջապես, Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին։

Մեջբերում ենք Լավրովի խոսքի ամենաաղմկահարույց հատվածը:
«Պատճառների մի ամբողջ համալիր է բերել հակամարտության սրմանը։ Հիմքում իհարկե չլուծված ղարաբաղյան հարցն է։ Դրան գումարած երկու երկրներում էլ հանրության չափազանց տաքացած լինելը։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը`վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ», - ասել էր նախարարը հավելելով նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ։ Արդյունքում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, թեկուզ և ոչ առաջին անգամից, բայց հաջողվել է հուլիսի 16-ից վերադառնալ հրադադարի ռեժիմին։

Եթե կարճ ձեւակերպենք Լավրովի ասելիքի առանցքը, ապա կոնֆլիկտը սրել է հայկական կողմը եւ որ հայկական կողմի պատասխանը եղել է <<չարդարացված>> ուժեղ, այլ կերպ ասած` տավուշյան դեպքերի այդ ողջ պատասխանատվությունը ՌԴ պաշտոնյան դնում է հայկական կողմի վրա: Ուշագրավ է, որ պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը: Արդյոք սա նշանակում է, որ Լավրովը ճիշտ է եւ ՀՀ գերագույն հրամանատարն էր դիրքային առաջաղացման, ասել կուզի <<չարդարացված>> ուժեղ պատասխանի հրահանգ տվել, որովհետեւ ռազմական ղեկավարությունը չէր կարող առանց նման հրահանգի ինքնագործունեություն ծավալել եւ դիրք գրավել: Եթե ճիշտ է, ապա ինչպես բացատրել Նիկոլ Փաշինյանի այն պահվածքը, որ կառավարության նիստում իբր փորձում էր հասկանալ խնդի էությունը եւ հարցնում՝ գուցե ՈՒազը մոլորվել է…

Լավրովի հայտարարությունն ու ՀՀ իշխանություննեի լռությունը բազում հարցադրումներ են առաջ բերել: Գոյության իրավունք ունե՞ն ռուսական կողմի որոշ փորձագետների այն դիտարկումները, թե կոնֆլիկտն ակնհայտ հրահրված էր աշխարհաքաղաքական դրդրապատճառներով, նպատակը Ռուսաստանը ներքաշել այդ գործոություններում, ապա դնել ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրսբերման, Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցության դադարեցման հարց: Պատահական էր արդյոք հայաստանյան սորոսականների գերակտիվացումն այդ օրերի եւ ոչմիթիզական դիրքերից հանդես գալը, սրանք հարցեր են, որոնց պարտավոր է ՀՀ իշխանությունը պատասխաններ տալ:

Անի Սահակյան

դիտվել է 6859 անգամ
Լրահոս
Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am