Պուտինը սպասում է Փաշինյանի ու Ալիևի որոշմանը

«Մենք հուսով ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի: Եվ մենք Հայաստանի և Ադրբեջանի մյուս ընկերների հետ միասին կաջակցենք դրան», - երեկ Մոսկվայում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սա Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Բայրամովի առաջին պաշտոնական այցն է Մոսկվա: Եվ երկրորդ արտասահմանյան այցը. առաջինը Ջեյհուն Բայրամովը կատարել էր իհարկե Թուրքիա:

Ասուլիսում Լավրովն ասել է նաև, որ մանրամասնորեն քննարկել են ղարաբաղյան խնդիրը: Պատկերը, նրա ներկայացմամբ, հետևյալն է. Բաքուն և Մոսկվան համարում են, որ այսօր պետք է վերսկսել խնդրի շուրջ առարկայական բանակցություններ, և վերսկսել արդեն մշակված փաստաթղթերի և սկզբունքների հիման վրա, բոլորի կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում:

«Մենք, ցավոք սրտի, տեսել ենք բանակցողների կազմը փոխելու փորձեր, ինչը համանախագահների համար անընդունելի է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը` հավելելով, որ հուլիսյան սրացումից հետո ավելի ինտենսիվ բանակցությունները «չէին խանգարի»: Միաժամանակ, Լավրովը համարում է, որ բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է ստեղծել «համապատասխան մթնոլորտ»:

Ի դեպ, երբ Բայրամովը Մոսկվայում էր, կայացել էր նաև Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ժամանակ նույնպես քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվան քննարկում է եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ Լավրովն այսօր նույնպես խոսել է առարկայական բանակցությունների մասին, նույնիսկ երբ խոսել է բանակցությունները վերսկսելու մասին, շտկել է իր խոսքը` ասելով, թե խոսքն առարկայական բանակցությունների մասին է:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բողոքել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Նա, բնականաբար, հայկական կողմին է մեղադրել և' հուլիսյան բախումների, և' դիվերսիոն նոր փորձերի մեջ:
Որպես փաստարկ, թե Բաքուն ունի կառուցողական մոտեցում բանակցային գործընթացում, Բայրամովը բերել է հենց 30 տարի բանակցելու փաստը. – «Մեր տարածքի 20 տոկոսը հայկական կողմը օկուպացրել է, բայց մենք 30 տարի է բանակցում ենք և հավատում ենք, որ խնդիրը կկարգավորվի բանակցային ճանապարհով»:

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն ակնկալում է այս հարցում միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի աջակցությունը:

Բայրամովը նաև նշել է, որ հուլիսյան բախումները տեղի են ունեցել այն տարածքում, որտեղով անցնում են նավթային և գազային խողովակաշարերը: Ջեյհուն Բայրամովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի կառավարությունում և Դաշնային խորհրդում: Դրան արարողակարգային հանդիպումներ էին, հիմնականը, անկասկած, Լավրովի հետ բանակցություններն էին:

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է նույնիսկ ընթացիկ տարում` չնայած կորոնավիրուսի համավարակին: Իսկ ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում են շուրջ 5 միլիարդ դոլար: Այս մասին այսօր համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեցին Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Առաջին հայացքից փայլուն թվացող ռուս-ադրբեջանական հարաբերություններում, սակայն կան լուրջ տարաձայնություններ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում ստիպված է եղել է արդարանալ, թե ռազմավարական ոլորտում հայ-ռուսական վերջին շրջանի ակտիվ շփումներն ուղղված չեն Ադրբեջանի դեմ: «Տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին, և գիտենք այն տագնապների մասին, որոնք կապված են մեր ռազմական բազա թռիչքների հետ: Ուզում եմ միանգամից ասել, որ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի` մեր հարևանի և գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել էր Շոյգուն:

Մոսկվան, այսպիսով, հստակ հասկացնել է տալիս, որ սպասում է բանակցությունների շարունակման՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների ու փաստաթղթերի հիման վրա:

Այլ կերպ ասած՝ Մոսկվան կափսոսար, եթե նրա հովանավարչությամբ տարված աշխատանքը, փաստաթղթերն, այսպես ասած՝ «ջուրը» նետվեր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4063 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am