Գյուղերից ցախավելին նստած, տըգ-դիմ, տըգ-դիմ անելով՝ եկան Երեւան, սկսեցին զբաղվել «կպցնելով». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, ցավոք սրտի, առայժմ Ձեզ դիմելիս չեմ կարող օգտագործել «մեծարգո, հարգարժան վարչապետ» բառերը, քանի որ, իմ համոզմամբ եւ իմ կարծիքով, ընդամենը իրականացվել է իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն։ Նախկինների ավանդույթները՝ քավոր-սանիկական, խնամի-բարեկամական, իրագործվում են ավելի կատարելագործված։
Պարոն Փաշինյան, ՀՀ կառավարության բոլոր շենքերը՝ 1, 2, 3, 4 (չգիտեմ քանիսն են), ինչպես նաեւ ԱԺ շենքը վերածվել են վարսավիրական քոլեջների, որտեղ մի խումբ երեխեք մեր ազգի գլխին վարսավիրություն են սովորում, իսկ տարեցներից ոմանք (ես կասեի՝ ծերունի ավազակները) շարունակում են հին, նեխած, հոտած ավանդույթների իրականացումը։


Պարոն Փաշինյան, երբ նայում եմ Ձեր թիմի երեխեքից շատերի անցյալը, չեմ էլ կարողանում մեղադրել։ Գյուղերից (ես՝ ինքս, գյուղացի եմ եւ հպարտանում եմ իմ գյուղով), ցախավելին նստած, տըգ-դիմ, տըգ-դիմ անելով՝ եկան Երեւան, սկսեցին զբաղվել «կպցնելով», որ գոյությունները պաշտպանեն։ Տեղավորվեցին եւ, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից ու, ընդհանրապես, երկրում տիրող քաղաքական մթնոլորտից, «գողացան» ժողովրդի վստահությունը, դարձան պետական այրեր։ Լրիվ Քաջ Նազար։ Քաղաքական մաշեննիկներ, այն էլ՝ անկարող։ Կպցրել են հանրապետականներից, բարգավաճներից, բոլորից, ով ոնց կարող է։ Համոզված եմ, որ դրանցից որեւէ մեկը գյուղում մի փոքր մարգ անգամ փորած, մշակած չկա, ու էսօր մեր ազգի դարդը պիտի հոգան։

Պարոն Փաշինյան, կարճ ասած, կա մի ասացվածք, իսկ ասացվածքները կյանքից են վերցվում։ Ասում են՝ չտեսին տղա է ծնվում, ուրախությունից եղած-չեղածը պոկում է։ Սա վերաբերում է Ձեր թիմից շատերին։ Տեսեք, ժամանակին «ՀԺ» օրաթերթի լրագրողները «ՀԺ»-ի բակում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ, մարդ էին ման գալիս, որ բողոքեր իշխանությունից՝ հոդված տպագրեին։ Հիմա դարձել են ազնվական լրատվամիջոց եւ ոչ մի քաղաքացու չեն ընդունում, հարցը չեն բարձրաձայնում, հատկապես՝ Ձեզ քննադատողներին։ Պարոն Փաշինյան, անգամ ռինգում, երբ քիչ է մնում իրար սպանեն, վերջում ձեռք-ձեռքի են տալիս, իրար շնորհավորում, գրկախառնվում։ Իսկ Դուք եթե հիշեք, որ երկրորդ դասարանում Ձեր դասարանի Պողոսը Ձեզ ապտակել է, Ձեր գրպանում հայտնված իրավապահներին կհրահանգեք՝ հայտնաբերել եւ քրեական գործ հարուցել, Ձեր զոմբիներին ոտքի կհանեք եւ Ձեզ քննադատողներին կծեփեք, կսվաղեք։ Բոլոր նրանք, ովքեր Ձեր հասցեին գովեստի խոսքեր են արտաբերում, անկախ իրենց անցյալից, Ձեր կողմից արժանանում են բարձր հովանավորչության։
Պարոն Փաշինյան, փորձեմ ասածներս հիմնավորել իմ անձնական օրինակով։ Չի կարող որեւէ մեկն անընդհատ բարձրաձայնել չեղած հարց, իսկ ես մինչեւ վերջին շունչս բարձրաձայնելու եմ։ Հարցս վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանին, ինչո՞ւ չէ՝ նաեւ Արամին։ Հասարակությանը թե՛ Արամը, թե՛ Արմենը հայտնի են որպես Վազգենի եղբայրներ, իսկ իմ կարծիքով՝ թալանչի, ազգադավ, Հայաստանը հայաթափող։ Եվ եթե վաղը գա մի ուրիշ առաջնորդ, ասենք՝ Պողոսը, Արամը վազելու է լրատվամիջոցներ ու ասի, որ երազում մաման է եկել ու ասել, որ Պողոսն ամենապուպուշն է, եւ Պողոսը երկիրը կտանի դեպի պայծառ ապագա։ Էնքան է հաբռգել, որ ասում է, թե երբ ուզենա, պաշտոն կունենա, ասես Ճրթոյի դուքյանն է։

Պարոն Փաշինյան, համոզված եմ, որ ԱԺ «ձերքայլական» ծերունիների շնորհիվ եւ Ձեր համաձայնությամբ փակեցին սրանց դեմ բողոքների ճամփան, եւ սրանք պիտի շարունակեն վայելել իրենց գողոնը։ Ի դեպ, ժողովուրդ ջան, Արամին, ասում են՝ նշանակում է փոխվարչապետ, աչքներդ լույս՝ կընկնեք դրախտը։ Ասածներիս համար էս եղբայրները չեն նեղանալու, քանի որ ինքնասիրություն կոչվածի թշնամին են։

Պարոն Փաշինյան, էս ամենով հանդերձ, Ձեր հրաժարականն առայժմ չեմ պահանջում։ Նախ՝ Դուք հրաժարական տվողն էլ չեք, թեկուզ անգամ ազգովի պահանջեն։ Պահանջս մեկն է․ քանի որ Դուք չեք կարողանալու վերադարձնել կոպեկ առ կոպեկ թալան կոչվածը, ընդամենը մի քանի կոպեկ, էն էլ ժողովրդի աչքին թոզ փչելու համար, որից արդեն իսկ քոռանալով զոմբիացել են, համախմբեք բոլոր կարող ուժերին, հիմնական շեշտադրումն արեք թեթեւ արդյունաբերության հզորացման եւ արտահանման վրա, դրանց ցուցաբերեք պետական աջակցություն։ Վստահ եմ, որ մարդիկ կօգտագործեն իրենց անձնական գործնական կապերը՝ ի շահ մեր պետության։ Պարոն Փաշինյան, փառք Աստծու, ունենք նաեւ ջերմ ընկեր եւ հզոր գործարար Արամ, ով ջանք ու եռանդ չի խնայի հանուն ժողովրդի։ Ու իր եղբայր Արմենը։ Թե չէ Ձեր ընդդիմախոսներին ասում եք՝ դուք ձեր ժողովրդին հանեք, բա որ ես էլ իմ ժողովրդի՞ն հանեմ։ Դե լավ է, էլի՝ ազգին կիսել եք, թող իրար տան, պրծնեն ու վերջ։

Ստեփան ՍԱՄՎԵԼՅԱՆ
ՀՀ քաղաքացի

դիտվել է 3570 անգամ
Լրահոս
Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am