Ուտող ուրացողներ. Հայաստանում նոր խավ է ձեւավորվում

2018 թվականի իշխանափոխությունից հետո նախին պաշտոնյաների մի խավ բացահայտվեց, որոնք, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ գտնվեցին եւ ավելի շատ են ողջունում ներկա իշխանություններին, նրանց գործը, քան կանեն իրենք՝ հեղափոխականները: Բրիտանացի գիտնականները հուսով ենք մոտ ապագայում կպարզեն, թե մարդկային ինչպիսի հոգեվիճակի, հոգեկերտվածքի հետ գործ ունենք, երբ մարդը տարիներով կարող է բարձր պաշտոն զբաղեցնել մի իշխանության ժամանակ, օգտվել այդ օրերի բարիքներից, որեւէ անգամ, որեւէ ձեւով առարկություն ու դժգոհություն չհայտնել իշխանական պարագլուխներից, հակառակը՝ դառնալ ժամանակի շունչը, մասնիկն այն համակարգի, որը եղել է, բայց համակարգը փոխվելուց հետո180 աստիճանով փոխվել եւ հրեշտակի թեւերով ներկայանալ հանրությանը:

Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այդպիսինները հավակնում են խավ ստեղծել: Նրանք ամեն օր զարմացնում են նոր իշխանություններին գովերգելու իրենց մտքի նորանոր ստեղծարար թռիչքներով, իրենց էնտուզիազմով ու եռանդով: Օրինակ այդպիսիններից է նախկի վարչապետ Արմեն Դարբինյանը: Մարդը երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին երկրի վարչապետ է աշխատել, երրորդ նախագահի օրոք ու մինչ օրս համալսարանի ռեկտոր է:

Հիմա այս մարդը քծնում ու քծնում է Փաշինյանի իշխանությանը, բանը հասավ նրան, որ ինքն էլ միացավ վարչապետին՝ դառնալով սեռափոխված Մելի պաշտպանը, ասում է, թե չի ընդունել նախկիններին: Բայց չեք գտնի գեթ մեկ հիշատակում, որտեղ Դարբինյանը քննադատած լինի հանրապետականներին ու Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման շրջանում: Հակառակը, 2018 թվականի ապրիլին նա ֆեյսբուքի իր էջում շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սակայն, երբ Սարգսյանը համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ, Դարբինյանը շտապեց հեռացնել գրառումը:

Այս դասի մյուս պատվավոր ներկայացուցիչը Հովհանես Մանուկյանն է, ով արդարադատության նախարար, Վրաստանում Հայաստանի դեսպան է աշխատել, այլ պաշտոններ էլ է զբաղեցրել, որոնք հնարավորություն են տվել օգտվել համակարգի բարիքներից: Մարդ, որն աչքի է ընկել բավականին աղմկոտ պատմություններով, նաեւ կոռուպցիոն գործարքներում է իր անունը շոշափվել, իսկ այսօր շշմեցնում է հեղափոխական հայացքներով:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը այս դասի ամենածայրահեղական ներկայացուցիչն է, ով քիչ է ասել, թե քծնում է իշխանություններին: Մարդը, որը նախկին համակարգում անգամ պատգամավոր է աշխատել, այսօր քննադատում է նախկինը եւ փառաբանում նորը:

Կամ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ում ցուցմունքը միակն է Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով:

Նրանք տեսակ են, ովքեր իրենց ժամանակներում երբեւէ աչքի չեն ընկել քննադատական խոսքով, մտքով, երբեւէ դժգոհություն չեն հայտնել նախկիններից, հեղափոխությունից հետո հանկարծ ասպարեզ են նետվել ու բացահայտել՝ ինքչան վատն էին նախկինները, ովքեր իրենց պաշտոն էին տվել, իրենք էլ տազ արած կյանքը վայելում էին:

Անի Սահակյան

դիտվել է 6517 անգամ
Լրահոս
Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am