Առաջնորդը՝ ինքնաձիգով. Բարդ հարց բոլորի համար

Երեկ Մինսկում կայացավ Բելառուսի պատմության մեջ ամենամեծ ցույցերից մեկը: Նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց, ըստ տարբեր գնահատականների, մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են շուրջ քառորդ դար երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի հարյուր հազարավոր հակառակորդներ: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ չնայած Լուկաշենկոյի և պաշտպանության նախարարության սպառնալիքներին:

Բելառուսի ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ կարգուկանոնը խախտելու դեպքում ցուցարարները գործ կունենան բանակի հետ, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երեկոյան ժամանել է Մինսկի իր նստավայր, ուղղաթիռից դուրս էր եկել ինքնաձիգը ձեռքին: Ցույցը, ինչպես հաղորդել է ներքին գործերի նախարարությունը, ավարտվել է առանց բախման անվտանգության ուժերի հետ, որոնք շրջապատել էին հրապարակներ ու շենքեր:

Այսպես, նախօրեին Մինսկում բողոքի ցույցի ֆոնին, որին մասնակցում էր ավելի քան հարյուր հազար մարդ, Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսախցիկների առաջ է հայտնվել զրահաբաճկոնով և ինքնաձիգը ձեռքին: Տեսանյութը հրապարակել է «Բելտա» լրատվական գործակալությունը:

Երկրի պետական լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանում է իր նստավայրը՝ Անկախության պալատ, որը երեկ ամբողջ օրվա ընթացքում շրջափակած էր ոստիկաններով: Մի քանի տասնյակ ցուցարարներ, այդուհանդերձ, միառժամանակ բողոքի ակցիաներ են իրանականացրել տարածքի մերձակայքում: Հրապարակված տեսանյութում լսվում է Լուկաշենկոյի ձայնը, ով վերևից հայացք նետելով ընդհանուր համայնապատկերին և պողոտայով երթ անցկացնող ցուցարարների բազմությանը՝ ասում է. - «Ցրվել են ինչպես առնետները»:

Լուկաշենկոյին ավանդույթի համաձայն ուղեկցում էր անչափահաս որդին՝ 15-ամյա Նիկոլայը: Նա հոր օրինակով զրահաբաճկոնով և սաղավարտով էր, ձեռքին նույնպես ինքնաձիգ: Այս ամենը տեղի էր ունենում մայրաքաղաք Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցին զուգահեռ:
Բելառուսի հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Անկախության հրապարակում, ապա երթով շարժվել գործող նախագահի նստավայրի ուղղությամբ, ճանապարհը, սակայն, ՕՄՕՆ-ն արգելափակել էր: Լուկաշենկոյի մամլո ծառայությունը տարածեց մի տեսանյութ, որում նա շնորհակալություն է հայտնում ուժայիններին, որոնցից մի քանիսը ի պատասխան հավաստիացնում են՝ նախագահի հետ կլինեն «մինչև վերջ»:

Բելառուսում բողոքի ցույցերը, գործադուլները շարունակվում են օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից ի վեր, որոնց պաշտոնական արդյունքներով՝ երկրի 65-ամյա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան քառորդ դար, վեցերորդ անգամ հինգ տարով պաշտոնավարելու հնարավորություն է ստացել` հավաքելով քվեների ավելի քան 80 տոկոսը: Այդ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը՝ 37-ամյա Սվետլանա Տիխանովսկայան, կասկածի տակ է դրել քվեարկության արդյունքները՝ աջակիցներին կոչ անելով միանալ իրեն և անհամաձայնություն հայտնել կեղծված ընտրություններին: Երկու շաբաթ է երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականն ու նոր ընտրություններ:

Խաղաղ ցույցերի դեմ բելառուսական ոստիկանությունը հերթական անգամ կիրառեց անհամաչափ բիրտ ուժ՝ հազարավոր մարդիկ ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել, այդ թվում՝ լրագրողներ և երեխաներ, առնվազն երեք մարդ սպանվել է ցույցերը ցրելու ընթացքում, հարյուրավոր ցուցարարներ վնասվածքներ են ստացել, մոտ մեկ տասնյակի ճակատագիրն անհայտ է:

Չնայած երկրում ստեղծված աննախադեպ լարվածությանն ու ճգնաժամին, Լուկաշենկոն խոստանում է շարունակել պաշտոնավորումը և հանձնարարել է բանակը բերել լրիվ մարտական պատրաստականության վիճակի, ինչպես նաև փակել այն գործարանները, որոնք համարձակվել են ի նշան բողոքի գործադուլ հայտարարել:

Ի դեպ, Բելառուսում գտել են տղամարդու դին, որը օգոստոսի 12-ի բողոքի ցույցերից հետո անհետ կորել էր: Այս մասին հաղորդել է «Նաշա Նիվա»-ն: Ըստ հրապարակման, Նիկիտա Կրիվցովին Մինսկի մերձակա անտառում կախված են գտել: «Հրեշտակ» որոնողա-փրկարարական խումբը հաստատում է այս տեղեկատվությունը, սակայն չի նշում մահվան հանգամանքները: Իշխանությունների կողմից դեռևս պաշտոնական հաստատում չկա: «Նաշա Նիվա»-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում 28-ամյա Կրիվցովը դրոշը ձեռքին բողոքի ակցիայի է մասնակցում:

Լուկաշենկոյի իշխանավարման ապագան ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Իրավիճակը բարդ է նրանով, որ Ռուսաստանը մի կողմից, ԵՄ-ն մյուս կողմից Բելառուսի ապագայի մասով, ըստ ամենայնի, չեն կարող հաշտության եզրեր գտնել:
Ո՞վ է Լուկաշենկոյին փոխարինելու... Սա, թերևս, մի հարց է, որի պատասխանը բոլորի համար է բարդ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2720 անգամ
Լրահոս
«Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am