Լուսավորի հոգեվարքը. մեռնելուց առաջ փրկության ճիգեր

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը նախօրեին հայտարարություն տարածեց Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:
ՍԴ-ում վիճարկվող հարցը սահմանադրական փոփոխություններն են եւ դրան հաջորդած
Ընթացակարգերը, որոնց արդյունքում ՍԴ երկու դատավոր պաշտոնանկ են արվել, իսկ Հրայր Թովմասյանը նախագահից դարձել շարքային դատավոր: Այո, հիշում եք հավանաբար, որ ԲՀԿ-ն մոտ մեկ ամիս առաջ 26 պատգամավորի ստորագրությամբ արդեն դիմել է նման հայցով, բայց միայնակ, քանի որ Մարուքյանենք հայտարարեցին՝ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գործը չի քննվել ՍԴ-ում իրենք չեն դիմի, քանի որ տեսնում են, որ ՍԴ-ն շահագրգռվածություն է ցուցաբերում այդ գործի քննության հարցում, պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը հապճեպ նշանակել էր նիստի օրը ճիշտ նույն օրը, երբ խորհրդարանում սահմանադրական փոփոխություննեի նախագիծն էր քննվում:
Ինչ է փոխվել, որ շուրջ մեկուկես ամիս անց ԼՀԿ-ն որոշել է միանալ ԲՀԿ-ին:

Ի դեպ, հայտարարության վերջում Էդմոն Մարուքյանը նշել էր, որ «դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»:
Շատ հետաքրքիր է: Կարելի էր ավելի ազնիվ գտնվել և նշել, որ, օրինակ, ԼՀԿ-ն, մոտ երկու ամիս անց, միացել է ԲՀԿ-ի՝ հունիսի 22-ի հայտարարությանը՝ ՍԴ դիմելու վերաբերյալ:
Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, այդ ի՞նչ շրջադարձային զարգացումներ են եղել, որ Էդմոն Մարուքյանը երկու ամիս առաջ ոչ մի կերպ չէր կարող միանալ ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնությանը, իսկ հիմա միացել է, ավելին, դա ներկայացվում է գրեթե որպես «Լուսավորի» նախաձեռնություն:
ԼՀԿ ղեկավարի հայտարարության մեջ որպես առաջին հիմնախնդիր նշված է, որ «Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար»։ Իսկ որպես երկրորդ հիմնախնդիր ընդգծված է. «Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը»:
Այսինքն նոր հեծանիվ չեն հայտնագործել եւ կրկնում են այն, ինչի մասին շուրջ
երկու ամիս խոսում են շատերը:

Հիմա ոչ Քոչարյանի գործն է քննվել, ոչ էլ շրջադարձ է գրանցվել այս գործընթացում, ուստի հարց է առաջանում ՝ ինչով է բացատրվում ԼՀԿ-ի քայլը:
Կարելի է հասկանալ, թե ինչու են ԲՀԿ-ում այսպես ոտքի կանգնել, երբ գնացքն արդեն գնացել է: Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ դեռ Ալվինա Գյուլումյանն ու Թոխյանը ՍԴ անդամներ էին եւ նրանց բռնի ուժով դուրս չէին կարող հանել ՍԴ շենքից, ԼՀԿ-ն, անշուշտ, չէր կարող դիմել, քանի որ այդ մարդիկ նիստ կհրավիրեին, կբավարարեին ընդդիմության հարցը եւ իշխանության սարքած այս բազառը կավարտվեր: Հիմա, երբ արդեն գնացքը գնացել է եւ այդ մարդիկ այլեւս ՍԴ դատավոր չեն ու նրանց թույլ չեն տալիս նիստերի հաճախել, ԼՀԿ-ն որոշել է դեմքը փրկել եւ միացել է հայցին: Խնդիրն այն է, որ այս կուսակցությունն այնքան է վարկաբեկվել ու անդեմ դարձել, որ այլեւս ոչինչ չի կարող փրկել նրա կորուսյալ վարկանիշը:

Անի Սահակյան

դիտվել է 2620 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am