«BBC»-ին տված Փաշինյանի հարցազրույցը ազգային խայտառակություն էր. Անդրանիկ Միհրանյան

Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «HardTalk»-ի հաղորդավար Սթիվեն Սակուրին տված հարցազրույցի շուրջ:

-Պարոն Միհրանյան, վստահ եմ, որ դիտել եք կամ կարդացել այդ հարցազրույցը, որը Հայաստանում շարունակում է բուռն քննարկվել, մեծ աղմուկ է բարձրացել դրա շուրջ: Ի՞նչ տպավորություն եք ստացել դուք այդ հարցազրույցից:

-Նախ պետք է ասեմ, որ զարմացած եմ այն փաստից, որ մինչ օրս Հայաստանում այն հայերեն չեն թարգմանել ու հրապարակել հայերեն տարբերակով, որովհետեւ Ադրբեջանում կարծես թե ցնծության մեջ են եւ ԶԼՄ-ներում տարածում են, որ անգլիացի լրագրողը պարզապես ջախջախեց եւ՛ Փաշինյանին, եւ՛ նրա դիրքերը եւ այլն, եւ այլն: Ինչը ինձ ամենից շատ ապշեցրեց, անշուշտ, հաղորդավարի պահվածքը, նա իրեն պահում էր ոչ թե լրագրողի, այլ մեղադրող դատախազի պես եւ ցույց էր տալիս իր բացասական վերաբերմունքը վարչապետի նկատմամբ: Նա հարցերը տալիս, բայց Փաշինյանին լիարժեք պատասխանելու հնարավորություն չէր թողնում, պարբերաբար ընդհատում էր՝ պահանջելով՝ <<ասեք այո կամ ոչ>>: Ինձ ապշեցրեց, երբ Փաշինյանը փորձում էր գլուխ գովել, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, որ մեզ ճանաչում են եւ այլն, բայց հաղորդավարը դրան չէր ուզում ուշադրություն դարձնել, ականջի հետեւ էր գցում: Գրեթե բոլոր հարցերը մեղադրական տոնով էին, օրինակ սկսեց նրանից, թե դուք խոստումներ եք տվել, բայց հիմա պարզվում է՝ չեք կարողանում կատարել եւ ժողովուրդը դժգոհ է: Փաշինյանը սկսեց արդարանալ, որ մենք ժողովրդավարություն ունենք, Եվրոպայում այս չափանիշն ունենք, սա ունենք, նա ունենք, բայց հաղորդավարը չընդունեց այդ պատասխանները: Կամ հաղորդավարն ասում է՝ Դուք սադրանքի գնացիք, ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ, դրա համար էլ ադրբեջանական կողմը պատերազմի ճանապարհն ընտրեց: Փաշինյանն ուզում է բացատրել, որ հազարավոր տարիներ Արցախում հայեր են ապրում եւ այլն, հաղորդավարը կանխում է՝ ասելով, թե գիտեք ինչ, այս հաղորդումը այն տեղը չէ, որ հազարամյա պատմություններ քննարկենք, հասկանանք ով է ճիշտ, ով սխալ: Սա նրանից է, որ կիսագրագետ մարդիկ, ովքեր նման անպատասխանատու հայտարարություններ են անում, պիտի մտածեն, թե մի օր ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը: Կիսագրագետ ու անգրագետ մարդը շարունակում է խայտառակել մեզ ու մեր երկիրը, այս մարդը չի տիրապետում տարրական բաների:

Երբ դուք ասում եք՝ հայերն ունեն ինքնորոշման իրավունք, նրանք են իրենց ազատությունը ձեռք բերել ու պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը, դա լրիվ ուրիշ բան է, բայց երբ դու գնում ես Արցախ ու ասում, որ <<Արցախը Հայաստան է եւ վերջ>>, դա բոլորովին այլ բան է, դու այդ բոլոր պրոբլեմները վերցնում ես քո վրա: Այսքան տարիներ հայկական կողմի վարած ճկուն քաղաքականությունը հօդս ես ցնդեցնում, ասում զրոյից ես սկսում, հեղափոխություն ես անում այնտեղ, հետո՞, ինչ դարձավ այդ հեղափոխությունը:

Հաղորդավարը նկատում է, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, սակայն Փաշինյանը վկայակոչում է Freedom House ոչ կառավարական կազմակերպության՝ Հայաստանին տված գնահատականը։ Հաղորդավարը սաստում է, որ ինքը այլ կազմակերպության է հղում անում, որն արձանագրել է նման խախտումներ: 

<<Դուք ձախողել եք կորոնավիրուսի դեմ պայքարը>>, նկատում է նաեւ հաղորդավարն ու ցուցանիշներ ներկայացնում, թե դուք տարածաշրջանում ամենախղճուկ վիճակում եք, քան հարեւանները, վեց անգամ ավել վարակվածներ ու մահացածներ ունեք, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Պատահական չէ, որ կարդում է ՀՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը ձախողել է, պետք է հրաժարական տա: Տպավորություն է, որ հաղորդավարը ներկայացնում էր Հայաստանի ընդդիմությանը: Հատկանշական է, որ Փաշինյանը, ով հայտարարում էր, թե ի տարբերություն նախկինների նոր մոտեցումներ, նոր արժեհամակարգ են բերել Հայաստան, երկու ոտքով ասես թակարդում է հայտնվում:

Ինչպես կարելի է այդ մակարդակով ներկայանալ միջազգային հանրությանը: Հաղորդավարը հիշեցնում է՝ քանի որ խոստացել եք նոր հայացք բերել, կարո՞ղ եք անկեղծ գնահատել, արդյոք Հայաստանի զինվորները 90-ականներին հանցագործություններ չեն արել, որոնց համար պատրաստ եք ներողություն խնդրել: Սակայն Փաշինյանը ինչ-որ անհեթեթություներ խոսեց, անհասկանալի, անհոդաբաշխ…Այս մարդը չկարողացավ ասել, այո, մենք ունենք նոր մոտեցումներ, բայց Ղարաբաղի հարցում հայկական մեր դիրքորոշումը որեւէ պարագայում առարկման, փոփոխության ենթակա չէ: Չկարողացավ, քանի որ չունի դիրքորոշում եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի: Միակ բանը, որ ասաց, թե ինքը միակն է, ով հայտարարեց, որ պիտի այնպիսի լուծում գտնեն, որը բավարարի թե Հայաստանին, թե Ադրբեջանին, թե Ղարաբաղին: Այս հարցազրույցից ակամայից հիշեցի պապերիս պատկերավոր խոսքը, որ այս մարդը <<չփլախ ջանին կատու է շալակել>>: Այ բալամ, մեղկ ես, էդ ինչ օրը քեզ գցեց էդ BBC-ի վարողը:

Չէր կարելի ներկայանալ այդքան խեղճ ու կրակ, մոլորված, անտեղյակ ու շփոթված և այն էլ այդպիսի խայտառակ անգլերենով: Նիկոլ Փաշինյանը իրեն ու մեր երկիրը ծիծաղի առարկա դարձրեց: Սա ուղղակի «պազոր էր»:

Անի Սահակյան

 

դիտվել է 12371 անգամ
Լրահոս
Փաշինյանի ազգանունից երևում է, թե որտեղից ա, ինքը մեզ պատասխան պիտի տա, չենք գնալու ստեղից (video) Բերանս բացել չտա՛ք․․․ժողովրդին թողել ա, ընկել տերտերների հետևից․․․ լարված իրավիճակ Կառավարության մոտ (video) ՖԵՅՔ 1․ Ռուսաստանն է ուղարկե՞լ Սամվել Կարապետյանին Հայաստան․․. (video) «Պարալիզացրե՛ք սաղ, տեսեք՝ շոուն որն ա»․ վարդաշենցիների պատասխանը Փաշինյանին (video) Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են Իբր մեզ համար են ընտրվել․․․ մեզ խաբում են, սրանք մեզ հետ կապ չունեն․ վարդաշենցին՝ Փաշինյանին (video) Մեզ ասում են՝ դուք եք ընտրել սրանց, դե ստացեք․․․ մենք ի՞նչ անենք հիմա․․․ բողոքի ակցիա (video) Ի վերջո, ՀՀ տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կարգավիճակում. Թադևոս Ավետիսյան Ավինյա՛ն, դու հիշու՞մ ես՝ մենք քեզ ինչպես ընդունեցինք․․․ էս ի՞նչ եք մեզ հետ անում․․․ վարդաշենցի (video) Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ Փաշինյա՛ն, Վարդաշենի շենքերում անգամ թափառող կենդանիները չեն դիմանա․ Սոնա Աղեկյան (video) Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am