Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. գործարարը՝ Փաշինյանին (մաս 2-րդ)

«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, գրում է․
«Շարունակեմ երեկվա գրառումս: Երեկ հիմնավորեցի, թե ինչու է տրամաբանական ՀԴՄ չխփելը, հիմա ասեմ, թե ինչու է տրամաբանական, որ Հայաստանում բիզնեսները հիմնականում չեն աճում:

Կարողա տարօրինակ թվա, բայց Հայաստանում որոշ ոլորտների բիզնեսների չմեծանալու, չաճելու, շատ աշխատատեղեր չբացելու հիմնական պատժառներից մեկն էլի շրջհարկի մասին օրենքն է:

Ինչու՞: Որովհետև շրջհարկի օրենքով մինչև 115 միլիոն տարեկան շրջանառության դեպքում բիզնեսը գործում է էնպիսի հարկային դաշտում, որ 115 միլիոնն անցնելու դեպքում շատ կտրուկ փոխվում է հարկային բեռը, ինչի պատճառով բիզնեսը ստիպած է կտրուկ, 20%-ի սահմաններում ծառայություների գինը բարձրացնել, իսկ, եթե 20% գինը բարձրացնի, ապա չի կարող մրցակցել իր հարևանությամբ գործող մրցակիցների հետ, որոնք շրջհարկով են աշխատում:

Ստացվում է, եթե բիզնեսն ուզում է շահույթ ստանալ, գոյատևել, ապա չպետք է աճի: Աբսուրդ: Ֆիննախի հետ խոսելուց էլ նրանք նշում են, որ հսկայական թվով բիզնեսներ գալիս հավաքվում են շրջհարկի շեմի տակ: Էդ նշանակում է, որ էդ հազարավոր բիզնեսների աճը օրենքով կանգնեցնում ենք: Շրջհարկի մասին օրենքով:

Բերեմ կոնկրետ օրինակ: Ando Navasardyan Lady Zone ի հիմնադիրն է: Անդրոն չի կարողանում նոր մասնաճյուղեր բացել, քանի որ հիմա շատ են փոքր, շրջհարկով աշխատող կանացի մարզական ակումբները, որոնց հետ չի կարող մրցակցել, քանի որ 115 միլիոնի շեմն անցնելու դեպքում ստիպած է լինելու 25 տոկոս ծառայության գինը բարձրացնել: Պատկերացնում եք աբսուրդի մակարդակը` բիզնեսը կպայթի աճելու դեպքում: Ամբողջ աշխարհում պետությունը խրախուսում է, որ բիզնեսը մեծանա, մեզ մոտ` կտրուկ պատժում:

Այսինքն, շրջհարկի մասին օրենքը ոչ միայն հարմար պայմաններ է ստեղծել, որ բիզնեսները ՀԴՄ չխփեն, այլև արգելում է բազմաթիվ բիզնեսների մեծանալու պրոցեսը:

Լուծումը հարկերի պրոգրեսիվ աճի մոդելն է, որը նշել եմ նախորդ գրառումում, 2-րդ կետով:

Մեկնաբանությունում տեղադրում եմ Vahan Kerobyan երեկվա հարցազրույցը, դա էլ նայեք, ֆիննախի քաղաքականության տրամաբանությունն ավելի լավ հասկանալու համար:

Ում թեման կարևոր է, տարածենք:

ՀԳ. Եթե հետաքրքիր է, որ էս շարքը շարունակեմ, + դրեք, ըստ դրա կկողմնորոշվեմ»:

դիտվել է 793 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am