Եթե Բելառուսը չդիմակայի, ապա այդ ալիքը այնտեղ կգլորվի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Մինսկում խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագագ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրավիճակը երկրում, քանի որ հանրապետությունում տեղի ունեցողը վերաբերվում է Դաշնակցային պետության ողջ տարածքին։
«Պետք է կապնվել Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի ես կարողանամ զրուցել նրա հետ հիմա։ Քանի որ սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար։ Գիտեք, որոշ ռուսաստանցիներ, այնտեղ տեսնում եմ շատ խելացի են և բղավում են՝ ահա, Բելառուսն այսպիսին է, այնպիսին է։ Ուզում եմ ասել, որ այսօր Բելառուսի պաշտպանությունը ավելի քիչ չի, քան մեր ողջ Դաշնակցային տարածքի պաշտպանությունը, և մյուսներին օրինակ։ Եթե Բելառուսը չդիմակայի, ապա այդ ալիքը այնտեղ կգլորվի։ Այդ իսկ պատճառով մեզանից այս չափ կարչել են», - գրում է «БелТА» գործակալությունը։