«Ոտքերն ամպոտ փրկիչ» կեղծ Նիկոլը

Օգոստոսի 11-ին Նիկոլը շնչակտուր միացավ հաղթելու կապակցությամբ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներին: Այդ իմաստով, Հայաստանից շնորհավորանքը, ինչ խոսք, անպատեհ է, հատկապես հաշվի առնելով այն, թե հայաստանյան գործող իշխանություններն իրենց համար ինչպիսի չափորոշիչներ ու արժեհամակարգեր են ելույթներում հռչակել։

Իրեն «գերլիբերալ» հռչակած Նիկոլը միանգամից հայտնվեց «ավտորիտար» Լուկաշենկոյի կողքին, չնայած, եթե ռեալ նայենք Նիկոլը ու նրա կողմից իրականացվող քայլերը, որին ականատես ենք դառնում վերջին երկու տարիներին, վստահաբար կարող ենք նշել, որ հենց նույն ավտորիտար մակարդակում էլ նրանք ի սկզբանե եղել են, ուղղակի Նիկոլը միֆերի և ֆեյք ինդուստրիայի հաշվին կարողացել է պարբերաբար մանիպուլյացիոն գործիքակազմ կիրառել և բոլորի աչքին երևալ «բարի ու մտահոգ», «բոլորի դարդ ու ցավով ապրող», «ոտքերն ամպոտ փրկիչ»:

Եթե հաշվի առնենք, որ Նիկոլը Լուկաշենկոյին շնչակտուր շնորհավորում էր, այդ կերպ իր վերաբերմունքն ու նվիրվածությունը ԵԱՏՄ-ական «թիմին» ապացուցելու համար, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ մեղմել իր նկատմամբ անվստահության վերաբերմունքը, ապա մյուս կողմից՝ այն բավականին չհաշվարկած քայլ էր։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բելառուսում տեղի են ունենում բավականին կոշտ մեթոդներով ճնշումներ, ինչն իր հերթին՝ խոսում է որոշակիորեն գոյություն ունեցող հանրային դժգոհության մասին, այլ բան, որ որոշ հայտնի շրջանակներ (Սորոսի գրասենյակ, Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներ) ակնհայտորեն օգտվում են այս էսկալացիայից և փորձում սեփական դիրքերն ամրապնդել և շահեկան դիվիդենտներ ստանալ։

Փաշինյանական քարոզչամեքենան պնդում է այն թեզը, որ «Նիկոլը առաջնորդվել է ռեալ-պոլիտիկի սկզբունքով»: Զավեշտալի է, քանի որ այդ մասին խոսում են ռեալ-պոլիտիկից կիլոմետրերով հեռու շրջանակները, որոնք միշտ այդ երևույթին վերաբերվել են հեգնանքով դեռևս «Սերժի ժամանակներում»։ Նշվում է, թե դա արվել է որոշակի քաղաքական ենթատեքստերից ելնելով, առաջ է քաշվում այն թեզը, որ երկու պետություններն էլ գտնվում են ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում, ի դեպ՝ սրանք այն երկու հայտնի կազմակերպություններն են, որոնց մասին ընդդիմադիր եղած ժամանակ բավական ցինիկ ու արհամարհական արտահայտություններով է հանդես եկել այսօրվա պրոպագանդիստների «հոգևոր հայր» Նիկոլը՝ հայտարարելով, որ «ՀԱՊԿ-ն սպասարկում է բացառապես ՌԴ շահերը և գործում է միայն նրա կարգադրությամբ, չկան գործընկերային շահեր», իսկ «ԵԱՏՄ-ն Հայաստանի վզին փաթաթել են ՌԴ ստրուկը դառնալու համար»։

Այս ամենը ցույց է տալիս Նիկոլի իրական դեմքն ու նրա իրական կերպարը, այն, որ նույն մեթոդներով և ավելի կոշտ, հանրային դժգոհությունը կճնշի հենց նույն Նիկոլըը, ով իրեն հռչակել է սուպերդեմոկրատ։ Ի դեպ, բոլորս փաշինյանական ռեպրեսիվ գործողություններին ականատես դարձանք նախորդ տարի Իջևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի օրերին, երբ մայրաքաղաքից մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկանության ներքին զորքերը տեղափոխվել էին Նիկոլի ծննդավայր Ւջևան։ Ավելին, բոլորովին վերջերս մենք ականատես եղանք, թե ինչպիսի բռնի ուժ է կիրառվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցեր իրականացնողների նկատմամբ։

Հ.Գ. Քանիցս նշել եմ, որ ցանկացած քաղաքական գործչի համար առաջնային նշանակություն ունի սկզբունքայնությունը։ Հակառակը՝ անսկզբունքայնությունը զուտ թուլություն է, այն էլ՝ ղեկավարի պարագայում:

Հ.Գ.Գ.Եթե ամեն ինչ դիտարկվում է ռեալ-պոլիտիկի դիրքերից, ապա չպետք է բացառենք, որ հենց նույն ռեալ-պոլիտիկի սկզբունքով նման գործողություններ կիրառվեն նաև Հայաստանում, ինչը փաշինյանական ռեժիմի համար լրիվ ընդունելի է։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am