Փող չկա, Նիկոլ Փաշինյանը նյարդայնացած է

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ համավարակի առաջին օրերին այնքան էր ոգևորված խոսում էր համավարկը տնտեսական հեղափոխության բացառիկ հնարավարություն դարձնելու մասին, անգամ մրցանակ էր խոստացել առաջին վարակվածին, վերջապես հասկացել է, որ վարակը մեծագույն վնաս է հասցրել տնտեսոությանը։
Կառավարության վերջին նիստում Փաշինյանը զայրացած հայտարարեց, թե պանդեմիկ վիճակն ընդհատել է մեր տնտեսական թռիչքը։ Ընհնարապես, ելույթն ամբողջությամբ <<ջղային>> տոնի մեջ էր։ Վարչապետը զայրացած էր ոև համավարկի պայմաններում գործարարները կառավարությունից աջակցություն են պահանջում։ Ինքն այլ կարծիք ունի․ եթե գործարարը ՀԴՄ կտրոն չի տալիս, ոչ մի օգնություն․

«Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է։ Կրկին եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե ինչքանով են պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար միջավայրն իմ հանդիպումներից դուրս է գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ են։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞,- զայրացած հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և շարունակել երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։
«Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է նա :
Փաստորեն, Փաշինյանը գործարար ոլորտին օգնություն տալուց առաջ նրանցից բացատրություն է պահանջում, թե նրանք որքան ՀԴՄ են խփել։ Քանի որ համավարակից  ամենաշատ տուժած ոլորտները հյուրանոցները, տուրիզմն ու սպասարկման և ծառայությունների օբյեկտներն են,  կառավարությունն էլ աջակցության ծրագրեր է մշակել հենց այս ոլորտների համար, թերևս Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն հենց նրանց էլ ուղղված էր։ Բյուջեի փողերը քիչ են՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են 42 մլրդ դրամով, փոխարենը ավելացել են ծախսերը՝ ավելի քան 129 մլրդ դրամով / 20.2 տոկոս/։ Քիչ փողեր հավաքելու և շատ ծախսեր անելու պարտադրված իրավիճակը Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն նյարդայնացնում է․ նա նորից անցել է իր սիրած հռետորաբանությանը․ սկսել է աջ ու ձախ ասֆալտին փռել։ Մարդը շատ պարզ ասում է՝ բյուջեից փող մի ուզեք, ավելի լավ է մտածեք, թե ինչ եք տալու, որ բյուջեն լցվի։ Եվ քանի որ բյուջեն, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասել, բոլորիս գրպանն է, հարց է առաջանում, թե ինչու ենք մենք մեր գրպանի փողը վարչապետից խնդրում։ Հավանաբար Փաշինյանին թվում է, թե ինքն էլ մեր գրպանի տերն է․ կուզի աջակցություն կտա, չի ուզի՝ չի տա։ Մոռացել է, թե անցյալ տարի, ինչպես էր հպարտությամբ գլուխ գովում, որ զբոսաշրջիկների թիվն աճել է։ Բայց դա անցյալ տարի էր, իսկ այս տարի՝ եթե փող ունեք, տվեք Նիկոլ Փաշինյանին, եթե չէ՝ հանգիստ նստեք տեղներդ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 10750 անգամ
Լրահոս
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am