Փաշինյանը Հայաստանը «խաղից դուրս» է դրել՝ խաղացողից վերածելով մանր խաղաքարի

ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում խնդրի՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում: Ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը» (մեջբերումը հատուկ իշխանական «Ազատությունից» է վերցրած, որ «պողոսները» հանկարծ շատ չվատանան):

Ասում են՝ Ալիևն է Պուտինին զանգել: Բայց դա արդեն կարևոր չէ: Կարևորը այլ բան է: Այն, որ «տարածաշրջանային խնդիրը», այն է՝ անմիջականորեն մեր պետությանն ու մեր անվտանգությանը վերաբերող հարցերը Պուտինը քննարկում է, օրինակ, Իլհամ Ալիևի հետ, դրանից առաջ քննարկում էր նրա «ավագ եղբայր» Ռեջեփ Էրդողանի հետ: Մի խոսքով, քննարկում է Հայաստանն աջից ու ձախից շրջափակած, Հայաստանի վերացման գերնպատակ դրած Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց ոչ... Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հարցն այն չէ միայն, որ Պուտինն ակնհայտորեն «խելքամաղ» չի լինում անթրաշ Փաշինյանի համար: Նրանց հարաբերություններում Պուտինի պահով ավելի շուտ կիրառելի է հանրահայտ ֆիլմից Մհեր Մկրտչյանի մարմնավորած դիլիջանցի Ռուբիկի ասածը, թե՝ «такую личную неприязнь я испытываю к потерпевшему, что кушать не могу…»: Տուժողն այս դեպքում, հասկանալի է, Պուտինը չէ, այլ հակառակը: Բայց մեծ քաղաքականության մեջ նման հակակրանքներ չեն մի կողմ դրվել, և նույն Պուտինն էլ մեկ անգամ չէ, որ հանդիպել է նույն Փաշինյանի հետ՝ դեմքի լարված, կասկածամիտ արտահայտությամբ ունկնդրելով ջարդրտված ռուսերենով նրա արտաբերած շողոմ-մողոմ նախադասությունները:

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արել է այն ու այն ամենը, որ կարողացել է հայ-ռուսական հարաբերությունները իջեցնել 90-ականների սկզբին եղածից էլ ցածր աստիճանի, այնպես, որ «ռազմավարական գործընկերայինից» միայն բառակապակցությունն է մնացել՝ գործնական բովանդակությունից զուրկ:

Հարցն այն է, որ Փաշինյանի հռչական «արժանապատիվ արտաքին քաղաքականությունը» հանգեցրել է Հայաստանի տարածաշրջանային, եթե չասվի՝ արտաքին մեկուսացմանը, դրանից բխող հետևանքներով ու ազգային անվտանգությանը, պետության գոյությանը լրջորեն սպառնացող իրական վտանգներով և դրանց ահագնացմամբ: Փաստորեն, «արժանապատիվ արտաքին քաղաքականությունն» այն է, երբ քո հարցերը քո պետության ռազմավարական գործընկերը քննարկում է քո ռազմավարական թշնամիների հետ, իսկ քեզ բանի տեղ էլ չի դնում:

Հարցն այն է, որ Հայաստանն այսօր տարածաշրջանային խաղացողից վերածվել է տարածաշրջանային քաղաքականության մանր «խաղաքարի»: Տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից Հայաստանը դարձել է օբյեկտ: Նիկոլ Փաշինյանի և իր ԱԳ նախարարի մեծագույն ձեռքբերումն է սա:

Բայց միակը չէ:

Հարցն այն է, որ Արցախի ու Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հուզական, նաև հակասական ու անընկալելի հայտարարություններ անելով, թշնամու ղեկավարին «կիրթ ու կառուցողական» անվանելով և նմանակերպ վարքով ու «քաղաքականությամբ» Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, նպաստեց այն բանին, որ Ալիևը վերստին դիմի ռազմական արկածախնդրության:

Ու կապ չունի՝ դա՞ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, թե՞ նրա մտադրությունները բարի էին, ազգաշահ և այլն: «Բարի մտադրություններով» հայտնի է, թե ինչն է սալարկված: Այս դեպքում կարևոր են հետևանքները: Ու այդ հետևանքները Ռուսաստանի վարչապետի հետ Մինսկում պրոտոկոլային հանդիպման «փուչիկի» մեջ չես թաքցնի:

Արտաքին քաղաքականության մեջ որքան ուզում ես «լեթս դու պաչիկ» արա, արկածախնդրական, անհավասարակշիռ, տակուգլուխ, անպատասխանատու պահվածքն ու հայտարարությունները ոչ միայն չեն անցնում, այլև բերում են ծանր հետևանքների: Դրանցով կարելի է կիսագրագետ «պողոսներին» ու համահունչ ինտելեկտ ունեցող կաթսայազարկ նրանց բիգուդիակիր տիկնանց «ֆռռացնել» ու «քցել», թերևս...

Եթե իշխանափոխությանը հաջորդած նախնական շրջանում տարբեր երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի հիմնական արտաքին-քաղաքական գործընկերների քաղաքական վերնախավերը «ծանոթացման» շփումներով, հանդիպումներով ուզում էին հասկանալ, թե ամբոխավարական ալիքը Հայաստանում ում է բերել-նետել իշխանական թախտին, ապա հիմա իրավիճակ է փոխվել: Նրանք, առնվազն նրանցից շատերը լավ ու արագ (դե իրենց դեսպանների զեկուցագրերն էլ չհաշված) հասկացել են, թե ում և ինչ կարգի անձնավորության և իշխանության հետ գործ ունեն՝ ի դեմ Փաշինյանի և իր «խայտաբղետ» թիմի:

Հասկացել են, և օրինակ, ԱՄՆ-ից փորձում են «արտաքին կառավարման» տարբերակ հիշեցնող մոդել կիրառել՝ տեսնելով, որ ավելի վաղ ընտրված «կատարողները» այն չեն:

Հասկացել են նաև Կրեմլում, և օրինակ, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ակտիվացման վերաբերյալ ու, առհասարակ, տարածաշրջանային հարցերը Պուտինը Ալիևի ու Էրդողանի հետ է քննարկում նախ և առաջ, իսկ Փաշինյանին թողել են «հետո»-ի, եթե առհասարակ, նկատի են առել:

Իսկ Փաշինյա՞նը: Փաշինյանն՝ ի՞նչ, չեք լսո՞ւմ, ասում է՝ դիմակ դիր, որ չտուգանվես:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 938 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am