Ավինյանի միակ գործառույթն ամիսը մեկ ԱԺ ամբիոնից արտակարգ դրության ռեժիմը «ևս մեկ ամսով երկարաձգելու» որոշումը հիմնավորելն է

Առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի միակ գործառույթը, որքան հասկանում ենք, որպես պարետ, ամիսը մեկ ԱԺ ամբիոնից արտակարգ դրության ռեժիմը «ևս մեկ ամսով երկարաձգելու» որոշումը հիմնավորելն է, անդրադառնալով վաստակավոր քայլարածների և սրանց հավասարեցված անձանց կոնֆիդենցիալ, այսինքն` «թաքուն» քեֆ-ուրախություններին, ասել է. «Այո, կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք մենք չնկատենք»։

Ամեն ինչ շատ պարզ է. երբ իրեն, իր վարչա(հրամայա)պետին, սրան այս կամ այն կերպ «փոխկապակցված» շրջանակներին պետք է` նկատում են, երբ պետք չէ` չեն նկատում։

Օրինակ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին լուրը տեղնուտեղը «նկատեցին» և շատ օպերատիվ արձագանքեցին` հաջորդ իսկ օրն ազատեցին գործից։ Ու շա՜տ «հիմնավոր» պատճառ ունեին դրա համար` մարդը միանշանակ հերքել էր «պաշտոնական տեսակետը», թե Զինված ուժերն անմիջապես ներգրավված են եղել Մարտի 1-ի հեղաշրջման փորձը «արյան մեջ խեղդելու» գործընթացում` կրակել են մայրաքաղաքի կենտրոնում մոլեգնող «խաղաղ ցուցարարների» վրա։ Իսկ նման բաներն, ինչպես հասկանում եք, չեն մոռացվում։

Բայց համառորեն «չեն նկատում» իջևանցի «դուխով» ոստիկանապետի և Փաշինյանի հետ քավորսանիկական կապերով կապված արտոնյալ շրջանակների կողմից կորոնաժանտախտի պայմաններում, այդ թվում` վարչա(հրամայա)պետի մասնակցությամբ շախով-շուխով անցկացվող խրախճանքներն ու հարսանեկան արարողությունները։

Որ սրանց հիշողությո՛ւնն էլ է հովհարային, տեղողությո՛ւնն էլ, լսողությո՛ւնն էլ, մնացած ամեն ինչն էլ, չէինք կասկածում։ Բայց որ արդեն «պաշտոնապես» են հայտարարում` ԱԺ ամբիոնից, ճիշտն ասած, չէինք սպասում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am