Ակցիայի մասնակիցներից մեկին շտապօգնությունը տեղափոխեց հիվանդանոց
Կառավարության շենքի մոտ Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ։ Կառավարության մոտ ժամանեց շտապօգնության մեքենա՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Բարձրացել էր կնոջ ճնշումը, որին ուղեկցեցին շտապօգնության մեքենան:
Հիշեցնենք, որ Երևանի Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի քանդվել են։ Անտուն մնացած բնակիչները մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել: