Իսկ ղարաբաղյան հարցից գոնե տեղյակ եք

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր, որի մասնակիցները կառավարությունից պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որ կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, երկար տարիներ բնակվել եւ աշխատել են Ռուսաստանում, մարտին եկել են Հայաստան, ու կորոնավիրուսի համավարակի ու սահմանները փակելու պատճառով չեն կարողացել վերադառնալ: Ցույցի մասնակիցներն ասում էին, որ ՌԴ-ում ունեն աշխատանքային պայմանագիր, եւ հիմա հնարավորություն չունեն գնալ ու աշխատել, իսկ Հայաստանում աշխատանք չունեն:

Ցույցի մասնակիցներից ոմանք էլ ասում էին, որ ՌԴ-ում թողել են իրենց երեխաներին, ամուսիններին, ու ընտանիքից հեռու այստեղ մի կեպ գոյատեւում են: «Երեխաս Ռուսաստանում է, վեց ամիս է՝ չեմ տեսել, հիմա հիվանդ է, չեմ կարում գնամ երեխայիս մոտ: Ամսի 30-ին մի ավտոբուս գնաց, Վրաստանը միջանցք էր բացել, մարդիկ բժշկի թղթով են գնում, որ ստեղ էդ բուժումը չկա: Հիմա ես, որ «օնկոլոգիա» չունեմ, բարդ բժշկական վիրահատության կարիք չունեմ, չգնա՞մ: Ինչ է, հիվանդանամ, մեռած վիճակո՞վ գնամ, որ երեխայիս հասնեմ: Մենք խնդրում ենք՝ մեր միջոցներով, թողեք գնանք մեր տուն»,-ասում էր ցույցի մասնակից մի կին:

Կառավարության նիստից հետո արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ ցույցի մասնակիցները <<կոլցո>> օպերացիա իրականացրեցին: Մնացականյանը գերի ընկավ ցուցրարների մեջ եւ բառի բուն իմաստով կտտանքների ենթարկվեց, քանզի ոչ իրավիճակին էր տիրապետում, ոչ խնդրին եւ հայտնվել էր անհարմար իրավիճակում :

Ցուցարարները նախարարին ներկայացրեցին խնդիրը, սակայն նախարարնը փորձեց ցրել ասելով՝ իբր խնդիրը ՌԴ-ին է վերաբերում, եւ ցանկացած բացառություն էլ այդ երկիրն է որոշում, Հայաստանը չի կարող ՌԴ-ի լիազորությունների խնդիրը լուծել. «Հայաստանի քաղաքականությունն ասպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող է առանց որևէ՝ խոչընդոտի վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս գնացողների համար, նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում։ Մենք, օրինակ, չենք ընդունում այլ քաղաքացիների մեր երկիր, թեև հիմա ավելի հեշտացրել ենք այդ պայմանները: Բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել՝ սահմանները փակ պահելու այլ քաղաքացիների համար, արտակարգ դրության պայմաններից ելնելով»,- երկար-բարակ բացատրություններով փորձեց ցրել արտգործնախարարը, բայց ապարդյուն:

Քաղաքացիներից մեկը պնդեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնության գալ ռուսական կողմի հետ, անել այնպես, որպեսզի գոնե երկու շաբաթով սահմանը բացվի, իրենք կարողանան միանալ իրենց ընտանիքներին:

«Ո՞ւմ հետ համաձայնություն գանք: Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը... Դուք հիմա ինձ տալիս եք հարցեր, որոնք ես պետք է պատասխանեմ Ռուսաստանի իշխանությունների փոխարե՞ն»,- հնչեց անտեղյակ նախարարի ապշեցնող պատասխանը:

Փաստորն, Հայաստանում շուրջ կես տարի է արտակարգ դրություն է ու առնվազն այդքան ժամանակ խնդիրը գոյություն ունի, բայց մեր նախարարը խարխափում է անտեղյակության մեջ: Նա, փաստորեն, փորձ անգամ չի արել՝ մոտենալու խնդրին, հասկանալ դրա էությունը: Իսկ խնդիրը հենց այստեղ է՝ ՀՀ-ում, իսկ ավելի կոնկրետ դա ստեղծել են մեր իշխանություններն իրենց ապաշորհ կառավարման արդյունքում: Մինչ աշխարհը թոթափում է կորոնավիրուսի պանդեմիան, մեզ մոտ արդեն վեցերորդ անգամ ակնհայտ քաղաքական նպատակներով երկարաձգում են արտակարգ դրությունը: Բնական է, որ այս պարագայում մեր երկիրը պետք է հայտնվի այլ պետությունների սեւ ցուցակներում, փակեն մեր դեմ բոլոր դռները, պետությունը, իշխանությունը հենց նրա համար է, որ բանակցի, առավել ես ռազմավարական գործընկերների հետ խոսելու, հարաբերելու խնդիր չպետք է ունենա, եթե անգամ լուծում էլ չգտնվեր, գոնե քաղաքացին իրեն մխիթարված կզգար, ու այսօր պատկան մարմնի ղեկավարից չէր լսի, թե ինքը բացարձակ տեղյակ չէ: Ու այս մարդու վրա է դրված նաեւ ղարաբայան հարցի կարգավորման բանակցությունները, կարող է պարզվի, որ մի օր էլ կանգնի ու ասի, թե ինքը տեղյակ չէ խնդրից:

Անի Սահակյան

դիտվել է 1298 անգամ
Լրահոս
ՍԴ-ում նախագահ են ընտրում. ուղիղ Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը կկայանա 2 օրից Առողջապահության մահարարն ուղղակի իր մուռը հանեց կոլեկտիվից Վարչապետի հետ հանդիպել են, բայց ակցիան եւ հացադուլը կշարունակեն Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյան (video) 4-հարկանի շենքի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել Ապարան-Սպիտակ ճանապարհին բախվել են «Nissan Tida»-ն ու «ՎԱԶ-2101»-ը. կա 3 վիրավոր «Ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը և ներկայացնում, թե ՀՀ-ն վախենում է պատերազմից». Նաիրա Զոհրաբյան Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը Հայաստանի ԱԳՆ –ն այս պահին չի մեկնաբանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ Հայաստանին ուղղված Թուրքիայի մեղադրանքները Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները. Հայրապետյան ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած անձանց կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ».Մելիքյան Հրայր Թովմասյանն իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ ՍԴ-ի բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չենք ունեցել.Արևիկ Պետրոսյան Ստի, կեղծիքի և թալանի իշխանության հեռացումն առանց միասնական ջանքերի անհնար է ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել. Տեսանյութ Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հերմինե Կատվալյանին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաշինյանի իշխանության «բռենդը»՝ խոսքի և գործի հակասությունը. Տեսանյութ Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub