Աննան «ռուլիտ» է անում Աննային
Վարչապետի իրավական գծով խորհրդատու Աննա Վարդապետյանի առանցքային դերակատարման մասին մենք հրապարակումներ ունեցել ենք: Նա է համակարգում իրավապահ համակարգը, նա է քննիչներին հանձնարարում ում ինչ հոդված առաջադրել, դատավորներին հրահանգում որոշումներ կայացնելուց առաջ: Մենք տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով հանրահայտ դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատությունն անգամ համաձայնեցվել է Աննայի հետ, նրա խորհրդով է դատավորը գնացել նման քայլի հընթացս շահելով տվյալ պահին խիստ անհրաժեշտ ժամանակը: Դանիբեկյանի բոլոր քայլերն ու որոշումները թելադրված ու համաձայնեցվում են վարչապետի խորհրդականի հետ: