Պուտինն ու Ալիեւը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Ռուսական կողմը ընդգծել է լարվածությունը սրող ցանկացած գործողություն կանխելու կարեւորությունը»:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի արդիական հարցեր: