Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ)

Օգոստոսի 5–ին ոստիկանության ծառայողները օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության փաստաբաններ ներկայացած անձինք, միջամտել են իրականացվող գործողություններին, իրենց հայտարարություններով և վարքագծով ավելորդ շահարկումների առիթ տալով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ կառուցապատումներ իրականացնող մի ընկերություն 2019 թվականին Երևանի Գրիգոր Լուսավորչի 4/4 շենքի շինաշխատանքների ընթացքում, ընկերության 48 աշխատակիցների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված կեղծ հաշվետվություններով, վերջիններիս աշխատավարձերը սահմանել է 68-ից 150 հազար դրամ, մինչդեռ աշխատավարձերի համար ձևակերպված ընդհանուր 22 միլիոն 855 հազար դրամի փոխարեն որպես աշխատավարձ փաստացի վճարել է 50-ից 60 տոկոս ավելի՝ ընդհանուր 52 միլիոն 543 հազար 800 դրամ՝ ենթադրաբար խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում ոստիկանության ծառայողների իրականացրած մի շարք դատավարական գործողությունների, այդ թվում՝ ընկերության գրասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և նյութերին են կցվել վերը նշված հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը։ Ձեռք բերված փաստական տվյալները տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն, որտեղից ստացվել է «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի» տեղեկանք, ըստ որի՝ 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վճարված, սակայն համապատասխան ձևակերպումներ չստացած գործարքներից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 7 միլիոն 750 հազար 980 դրամ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրինությունը, գիտակցելով թույլ տրված չարաշահումների բնույթը, հավելյալ խոչընդոտներ չստեղծելու նպատակով հրաժարվել է փաստաբանական օգնության ծառայություններից, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է չվճարված հարկերի և տույժ տուգանքների հաշվետվության ճշգրտում և ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը։ Արդյունքում` քրեական գործի հարուցումը մերժվել է, և ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am